ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ահաբեկչություն» եզրաբանությամբ ԱԱԾ-ի հայտարարությունը վտանգավոր է երկրի համար. հայտարարություն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Պահպանողական կուսակցությունը խստորեն դատապարտում է ԱԱԾ հայտարարության մեջ «հակաահաբեկչական օպերացիա» մեծադղորդ արտահայտության կիրառումը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցությունը, որում նաեւ ասվում է.

«Հայաստանում չկա եւ չի կարող լինել ահաբեկչություն, եթե դրսից հրահրված չէ: Այդպիսի եզրաբանությամբ հայտարարությունը հղի է միջազգային հողի վրա Հայաստանի պետության համար ամենաանպաստ դիրք ապահովելով:

Եթե ԱԱԾ-ն դեռեւս ունակ է նաեւ Հայաստանի պետական շահից բխող գործունեության, ապա կոչ ենք անում՝ զինաթափ եղած խմբի մասին այլեւս չկիրառել այդ արտահայտությունը, մանավանդ որ խմբի գործողություններում ահաբեկչության հետ շատ թույլ աղերս կար միայն երկու էպիզոդիկ՝ պատանդառության դեպքում, այն էլ՝ մեծագույն վերապահությամբ:

Ուզում ենք հուսալ, որ ԱԱԾ-ն կգիտակցի իր անպատասխանատու արտահայտություններից ՀՀ-ի համար վտանգավոր վիճակ ստեղծելու մեջ իր անհատական պատասխանատվությունը եւ հետայսու կշտկի իր կոպիտ սխալը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ «Սասնա ծռեր» խմբի անդամներին կրկին «ահաբեկիչներ» է անվանել։ Մասնավորապես նշվել էր, որ ՊՊԾ գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է, 20 ահաբեկիչ ձերբակալվել է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular