Արդյո՞ք ամեն ինչ գիտենք բնության, կենդանիների կյանքի, մեր մոլորակի, տիեզերքի կամ մարդու մասին: Առաջարկում եմ միասին կատարենք բացահայտումներ գիտական փաստերի աշխարհում, որոնք բացի տպավորիչ լինելուց նաև բավական զարմանահրաշ են: Եվ այսպես.
1. Մարդը իր ամբողջ կյանքում անցնում է 5 հասարակածի երկարությամբ ճանապարհ:
2. Գորտերը չեն կարող կուլ տալ առանց թարթելու, որովհետև նրանց աչքի խնձորակները օգնում են կերը հրել ներս:
3. Մարդու մաշկը ամբողջությամբ թարմացվում է 28 օրը մեկ:
4. Ամենահազվագյուտ քիմիական տարրը հայտնաբերված բնության մեջ կոչվում է Աստատ: Երկրի 1.6կմ հաստությամբ վերին շերտում պարունակվում է ընդամենը 70մգ Աստատ:
5. Ծնոտը մարդու ամենաշատ օգտագործվող մարմնի մասն է:
6. Դելֆինները կարող են անվանակոչել մեկմեկու հատուկ ձայնային ազդանշաններով:
7. Ամեն օր Երկիր է վերադառնում տիեզերական աղբից գոնե մեկը:
8. Բարձի կյանքի միջին տևողությունը 6 տարի է: Դրանից հետո բարձի 10% կազմում են մաշկի մնացորդները, տիզերը և նրանց արտաթորանքները:
9. Մերկ հողափորը քաղցկեղի դեմ իմունիտետով է օժտված և կարողանում է ապրել գրեթե առանց թթվածնի:
10. Ամբողջ պատմության ընթացքում մարդկությունը այնքան ոսկի է արդյունահանել, որքանով հնարավոր կլիներ լցնել 2 օլիմպիական լողավազան:
11. Ձգողականության ուժի պատճառով ամենամեծ բարձրությունը, որին տեսականորեն կարող են հասնել ծառերը կազմում է 130 մետր:
12. Կապույտ կետը իր բերանում կարող է իր քաշին հավասար ծանրություն պահել (իհարկե այդ ամենը ջրի մեջ):
14. Աշխարհի ամենաերկար կենդանին ծովային որդն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 55 մետր:
15. Երկրի ոսկու 99 %-ը գտնվում է Երկրի միջուկում: