1. Եթե կինը ցանկանա, ժայռի միջով էլ կանցնի: Ճապոնական ասացվածք
2. Գեղեցկուհին կյանքը հատող-կարճացնող սուր է: Ճապոնական ասացվածք
3. Կանայք գովասանքը սիրում են վայելել կաթիլ-կաթիլ, և ոչ թե միանգամից կուլ տալ: Թեոդոր Դրայզեր
4. Կանայք ավելի հեշտությամբ այն տղամարդկանց են ստիպում լաց լինել, որոնց առջև թպրտում են այլ տղամարդիկ: Ալեքսանդր Դյումա
5. Ինչքան էլ որ քաղցր լինի կնոջ կարեկցանքը, այն ավելի շատ է վիրավորում, քան՝ ծաղրը: Բալզակ
6. Ծառայել բոլոր կանանց, սիրել միայն մեկին: Բալզակ
7. Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարել: Բալզակ
8. Կանայք մեղմում են մեր զայրույթը, մեր սրված անհատապաշտությունը. նրանք մեզ վերադարձնում են մարդկային ցեղի գիրկը: Բարես
9. Սիրող կնոջ սիրտը ոսկե տաճար է, որտեղ երբեմն կավե կուռք է թագավորում: Լիմերյակ
10. Միայն կնոջը հարգող տղամարդը կարող է բաժանվել նրանից՝ չստորացնելով նրան: Սոմերսեթ Մոեմ
11. Կանայք անկեղծորեն կարծում են, թե զարդարվում են կա՛մ մեր, կա՛մ իրենց սեփական հաճույքի համար: Իրականում նրանք զարդարվում են, որպեսզի զարմացնեն միմյանց: Միոմանդր
12. Սիրած կնոջ խստությունն էլ է անգամ լի անսահման հմայքով: Ստենդալ
13. Կինը հազվադեպ է ներում մեզ մեր խանդոտությունը և երբեք չի ներում դրա բացակայությունը: Տուլե
14. Եթե ցանկանում եք իմանալ աղջկա թերությունները, գովեք նրան ընկերուհիների մոտ: Ֆրանկլին
15. Նախ ստեղծել տղամարդուն,