Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է դայակը դաժան ծեծի ենթարկում փոքրիկին. . Ծնողները դիմել են ոստիկանություն
ՎԻԴԵՈ
Ամենուր կարելի է լսել` «երեխաները մեր ապագան են», «երեխաների համար` ամեն ինչ», «ինչ անում ենք, անում ենք մեր երեխաների համար» եւ այլ արտահայտություններ: Սակայն, ամեն ինչ երեխաների համար անելու ցանկությամբ ծնողներն այնպիսի սխալներ են թույլ տալիս նրանց դաստիրակության հարցում, որ դրանք կարող են ճակատագրական լինել թե իրենց, թե երեխաների կյանքում:
Ուստի, պետք չէ երեխաների համար ամեն ինչ անել, բավական է նրանց ճիշտ դաստիարակել, ինչը կերաշխավորի թե երեխայի` իր կյանքում տեղը գտնելը, կայանալը, թե ծնող-երեխա բարիդրացիական եւ փոխադարձ երախտագիտական հարաբերությունները:
Հայաստանում ծնողների մոտ 30 տոկոսը սխալ է դաստիարակում երեխաներին, տղամարդկանց 80 տոկոսը ընդհանրապես չի մասնակցում երեխաների դաստիարակությանը, ինչը ամենամեծ բացթողումներից է, իսկ տատիկ, պապիկներն էլ հաճախ ոչ թե դաստիրակում են երեխային, այլ` երես տալիս ու փչացնում: Այսպիսի եզրահանգման է եկել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Սամվել Խուդոյանը իր պրակտիկայի ընթացքում: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեխա դաստիարակելիս հայ ծնողների, մասնավորապես` մայրերի թիվ մեկ սխալը գերխնամքն է: «Նկատի ունենք, որ ծնողը ուզում է, որ երեխան շատ ուտի, որ երեխան չմրսի, որ երեխան ամեն ինչ ճիշտ անի` փողոցը ճիշտ անցնի եւ այլն: Հատկապես մեր մայրերը սուպերմայրեր են, չափից դուրս մայր են, նրանց հիմնական չափանիշը երեխային բամբակի մեջ պահելն է, այն դեպքում երբ դաստիարակության իմաստը երեխային ինքնուրույն դարձնելն է»,- նշեց նա: