ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ օրենքով գողերի առաջնորդից վախենում է ողջ քրեական աշխարհը. Ահա,թե ով է նա

ՎԻԴԵՈ

2010 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանի Շահումյանի (Երրորդ գյուղի) գերեզմանատանը տեղի ունեցավ միջազգային կրիմինալ աշխարհի «հեղինակություններից» մեկի' Արմեն Հարությունյանի հուղարկավորությունը: Նա ավելի շատ հայտնի էր Արմեն Կանևսկի անունով:


Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն' իրենց «գործընկերոջը» վերջին հրաժեշտը տալու ցանկություն էին հայտնել Ռուսաստանի (նախկին Խորհրդային Միության) կրիմինալ աշխարհի շատ ներկայացուցիչներ, սական գերեզմանատանը ներկա էին միայն Դեդ Հասանի' Ասլան Ուսոյանի թոռը և «օրենքով գող» Կամո Սաֆարյանը: Ամեն դեպքում հուղարկավորությանը ներկա շատ ու շատ մարդիկ այդ օրը Հայաստանում գտնվող մի քանի «օրենքով» հայ գողերից ու հեղինակություններից բացի ուրիշ ծանոթ մարդկանց տեսնել չէին կարող: Առավել ևս, որ հուղարկավորությանը, ըստ ավանդույթի և արարողակարգի, ակնդետ հետևում էին Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները: Սա բնական է, և այս արարողակարգը հատուկ է բոլոր երկրների իրավապահներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular