ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսեք, թե ինչ է ասում համասեռամոլ Էրիկը Կիսաբաց լուսամուտների Հրաչ Մուրադյանի մասին. սա արդեն չափից դուրս էր

ՎԻԴԵՈ

Առավել մանրամասն՝ այստեղ

Սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով միասեռականության մասին՝ ասաց, որ չնայած դա ընդունված է համարել սեռական ուղղվածության խանգարում, բայց չի համարվում հիվանդություն. «Սեռական շեղումները բնորոշ են նրանով, որ կարող են ի հայտ գալ վաղ հասակից, կան սեռական շեղումներ, որ ձևավորվում են ներարգանդային փուլում, և մինչ այժմ ամբողջությամբ պարզված չէ՝ դա ժառանգակա՞ն բնույթ ունի, թե՞ ոչ»:

Ինչպես նշեց բանախոսը, միասեռականները հիմնականում կասկածամիտ են, առանձնացած շրջապատից, նյարդային: Նրանց համար զուգընկերոջից բաժանումը կարող է անգամ ինքնասպանության հիմք լինել, մինչդեռ կին-տղամարդ հարաբերություններում բաժանումն ավելի մեղմ են տանում երկու կողմն էլ:

Ասուլիսի մյուս բանախոս՝ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանն էլ ընդգծեց, որ համասեռամոլությունը մի դեպքում՝ բարոյական, մյուս դեպքում՝ սոցիալական խանգարում է: Ինչ վերաբերում է տրանսսեքսուալիզմին, ապա այդ մարդկանց մոտ 80 տոկոսը տառապում է շիզոֆրենիայով. «Երբ մարդն ասում է՝ ես Նապոլեոնն եմ, շիզոֆրենիկ ենք համարում, իսկ երբ տղամարդը ասում է՝ ես կին եմ, նորմալ է ընդունվում»:

Նա հավաստիացրեց, որ համասեռամոլությունը հնարավոր է բուժել, եթե տվյալ անձը ունի նման ցանկություն, քանի որ բուժումը միայն հոգեթերապևտիկ միջոցներով է արվում. «Միասեռականների ամուսնության մասին Եվրոպայի որոշումը աբսուրդ է, ես նորից եմ կրկնում՝ մեր մոլորակը գերբեռնված է, այս կարգի պրոցեսները արվում են մարդկության թիվը պակասեցնելու համար, բայց դա մեր ազգին չպիտի վերաբերի»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular