Ինչպե՞ս են սեր խոստովանում կենդանակերպի տարբեր նշաններ
ՎԻԴԵՈՍեփական զգացմունքների մասին պատմելը բավական դժվար է, որովհետև, բացի նրանից, որ ամաչում ես բարձրաձայնել այն մասին, թե ինչ կա քո սրտում, կա նաև մերժման վախ։ Աստղաբանները պնդում են, որ մարդու ծննդյան ամսով կարելի է շատ բան իմանալ նրա մասին, նույնիսկ այն, թե ինչպես է նա սեր խոստովանում։
Խոյ
Եթե դուք դուր եք եկել Խոյին, ապա դառնում եք նրա համար ոգեշնչման աղբյուր։ Սպասեք բազում գեղեցիկ հաճոյախոսություններ և հիացմունքի խոսքեր։
Ցուլ
Եթե ձեզ սիրել է Ցուլը, ապա դա հավերժ է․ նրանք սիրում են մեկ անգամ և ընդմիշտ, բայց ուղիղ այդ մասին նա ձեզ միանգամից չի ասի, այլ ուղղակի կանի այնպես, որ ձեր շրջապատում բոլորն իմանան, որ դուք այլևս ազատ չեք։
Երկվորյակ
Երկվորյակները շատ հոգատար են և եթե դուք սկսեք նկատել, որ նրան սկսել է հուզել՝ արդյո՞ք լավ եք սնվում, չե՞ք մրսում և այլն, իմացեք, որ դա հենց այնպես չէ։
Խեցգետին
Խեցգետինները շատ ինքնավստահ մարդիկ են, բայց այն մարդու կողքին, ով նրանց դուր է գալիս, իրենց դրսևորում են բավական ամաչկոտ և անհարմար․ ուշադիր հետևեք և դուք ինքներդ էլ դա կհասկանաք։
Առյուծ
Իսկ ահա Առյուծները շատ ավելի ինքնավստահ են, և եթե դուք նույնիսկ պատրաստ էլ չեք հարաբերությունների, Նրա Facebook-ի հաշվում կարգավիճակով դուք արդեն «հարաբերությունների մեջ եք» նրա հետ։
Կույս
Կույսն ամեն ինչ կանի՝ ձեզ տպավորելու համար՝ ցույց տալով, թե բոլոր թեկնածուների մեջ որքան հետաքրքիր ու լավն է նա։
Շարունակությունն՝ այստեղ։