ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում 19 դելֆին է ափ նետվել ժանտախտի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի ծովափներում` Գանմուխուրիից մինչեւ Սարպի, ափ են նետվել 19 դելֆիններ, որոնք, հնարավոր է, մահացել են մորբիլիվիրուսային վարակից:

Այս մասին, Sputnik Georgia-ի հաղորդմամբ, հայտնել են Վրաստանի` Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից:

Նշվում է, որ մորբիլիվիրուսային վարակը համարվում է դելֆինների ժանտախտ: Ներկա պահին Վրաստանի` Շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետները հետազոտություններ են իրականացնում` վարակի պատճառը եւ տարածման մասշտաբները պարզելու ուղղությամբ:

Սեւ ծովի եւ ձկնորսության մոնիտորինգի ծառայությունն արդեն կոչ է արել տեղի բնակիչներին զգուշություն ցուցաբերել եւ ձեռք չտալ ափ նետված ծովային կաթնասուններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular