ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհները, որոնք սարսափ են առաջացնում.

ՎԻԴԵՈ

Ներկայացնում ենք ամենաէքստրեմալ և վտագավոր ճանապարհները, որոնք առանձնանում են վտանգավոր ոլորաններով, գտնվում են ահռելի բարձրության վրա:

 

Բուրնյոֆ ծովածոցի հատակով անցնող ճանապարհը կապում է Նուարմուտյե կղզին Ֆրանսիայի մայրցամաքային մասին: Այս ճանապարհի յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրվա մեջ 2 անգամ, այս վայրում տեղի է ունենում անհավանական մի բան:

 

Պասաժ դյու Գուա անվանումով այս ճանապարհը պարբերաբար անցնում է ջրի տակ: Տեղատվության ժամանակ այն բառացիորեն մի քանի ժամով դուրս է գալիս ջրի հաստ շերտի տակից և հասանելի դառնում ավտոմեքենաների համար: Մնացած ամբողջ ժամանակը Պասաժ դյու Գուան թաքնված է ջրի տակ՝ 4 մետր խորության վրա:

 

Պետք է նշել, որ ճանապարհի երկարությունը 4.5 կմ է: Ոչ այդքան երկար ճանապարհ, սակայն բավական վտանգավոր: Ճանապահի մոտ կան մեծ ճանապարհային նշաններ՝ տեղատվության և մակընթացության ժամանակացույցով: Ճիշտ է, չնայած դրան, շատ մարդիկ, այնուամենայնիվ հայտնվում են թակարդում: Հատուկ այդ «երջանիկների» համար, ում ջուրը անակնկալի է բերել, կառուցված են փրկարարական աշտարակներ, որտեղ մարդիկ կարող են սպասել տեղատվությանը: Բայց այդ դեպքում նրանք մեկընդմիշտ պետք է հրաժեշտ տան իրենց ավտոմեքենային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular