ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համասեռամոլ զույգը ձեռք-ձեռքի տված դուրս եկավ փողոց և փոքր-ինչ չափն անցավ. Քիչ-անց անցորդները նրանց ուղղակի ոչնչացրեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Համասեռամոլությունը միանշանակ հիվանդություն է, որն առաջանում է մարդու բնազդային համակարգի շեղումից։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ հոգեբույժ Սամվել Սուքիասյանը` հավելելով, որ հոմոսեքսուալությունը տարածված է նաև Հայաստանում:

Հայաստանում համասեռամոլության վերաբերյալ որևէ ճշգրտված վիճակագրութուն չկա: Հոգեբույժ Սամվել Խուդոյանի խոսքով` հոմոսեքսուալության մի քանի տեսակներ գոյություն ունեն: Դրանց մի մասը հիվանդություն չեն համարվում, իսկ մյուսը հատվածը` ծանր հիվանդություններ են։

Հոմոսեքսուալության կարող է առաջանալ այն մարդկանց մոտ, ովքեր շատ են գտնվում միևնույն սեռի ներկայացուցիչների շրջապատում: Բժշկի խոսքով, սա հետագայում կարող է և բուժվել: Երկրորդը տեսակը հոմոսեքսուալության` տրանսսեքսուալիզմն է, որն ավելի լուրջ հիվանդություն է։ Այս խմբի մարդկանցից շատերը շիզոֆրենիայով հիվանդներ են:

Երրորդը` միջուկային` իսկական համասեռամոլությունն է: Չորրոդ տեսակը հոգեբույժները կապեցին տարիքի հետ, որը հետագայում անցնում է և շատերը հասունանալով` 20 տարեկանի շեմը հատելով, ամաչում են իրենց անցյալի համար և նույնիսկ ունենում խորը նևրոտիկ ապրումներ։

Հինգերորդը` տեսակն առաջանում է այն դեպքում, երբ կա գերսեքսուալություն:

Հոգեբույժի խոսքով, երկրորդ և երրորդ տեսակները չեն բուժվում։ Այդ տեսակի համասեռամոլները սովորաբար բուժման չեն էլ դիմում:

Նյութը՝ intermedia24.ru

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular