ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում վերջին հրաժեշտը տվեցին ոստիկանության զորքերի զինծառայող, 30-ամյա ենթասպա Յուրի Տեփանոսյանին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Այսօր Երևանի Նոր Արեշ փողոցի 22 տանը վերջին հրաժեշտը տվեցին ոստիկանության զորքերի զինծառայող,ենթասպա Յուրի Տեփանոսյանին։ Հարյուրավոր մարդիկ՝ ընկերները, բարեկամները, հարազատները, ծառայակից ընկերներն ու պարզապես քաղաքացիներ ներկա էին 30-ամյա ենթասպայի հուղարկավորության արարողությանը։ Ոստիկանության զորքերի զինծառայողին վերջին հրաժեշտը տալու էին եկել նաև բարձրաստիճան ոստիկաններ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ,գնդապետ Սամվել Հովհաննիսյանը։

Յուրի Տեփանոսյանի մասին ընկերները ոչինչ չպատմեցին, միայն ասացին, որ նրա նկարագիրը կարելի է գտնել լավ մարդ բնորոշման մեջ։ Ինչպես նշեց հարևաններից մեկը՝ իրենք չեն հավատում, որ այս փողոցով այլևս երբեք չի անցնելու Յուրի Տեփանոսյանը՝ ընտանիքի լավ հայրը, լավ մարդն ու քաղաքացին։

Հիշեցնենք,որ Ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել է«Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 30-ին դեռևս պաշարված ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից։

Յուրի Տեփանոսյանը 30 տարեկան էր,ամուսնացած էր և ուներ երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular