ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երթ` դեպի ԱԱԾ շենք և աղբի տոպրակներ` «Արմենիա» հեռուստաընկերության ուղղությամբ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հանրային քննարկում, հանրահավաք, երթ դեպի ԱԱԾ-ի շենք, «Արմենիա» հեռուստաընկերություն, որտեղ աղբի տոպրակներ կնետվեն հեռուստաընկերության ուղղությամբ` ի նշան բողոքի։ Այս ամենը կազմակերպում է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը, որի կազմակերպիչները չեն բացահայտվում։ 

«Քանի որ երկու առաջարկն էլ ընդունելի են բազում մարդկանց համար, այսօրվա հավաքից հետո ժամը 20:00-ին երկու խմբի կբաժանվենք (կամ ավելի՝ կախված քանակից) եւ երթով կգնանք առնվազն դեպի ԱԱԾ շենք եւ դեպի «Արմենիա» հեռուստաընկերություն, երկուսի դիմաց էլ կթափենք աղբ` ի նշան նրանց հակահայ վարքագծի: 

Ամեն մեկդ որոշեք, թե որ ուղղությամբ եք ուզում գնալ եւ ըստ այդմ` հավաքագրեք այլ մասնակիցների, ձեզ հետ բերեք համապատասխան պաստառներ, մտածեք կոչեր եւ չմոռանաք աղբը, ամեն մեկս մի տոպրակ աղբ եթե բերենք, ահագին աղբ կլինի: Եթե մեր քանակը շատ եղավ, մեկ կամ երկու խումբ էլ քաղաքի տարբեր փողոցներ կպարալիզացնի, դրանով կջլատենք ոստիկանական ուժերը»,- հայտարարել են կազմակերպիչները:

Նրանք պահաջում են «Սասնա Ծռեր»-ի տղաների ազատումը-համաներումը, քաղբանտարկյալների ազատումը-համաներումը, Սերժ Սարգսյանի հեռացումը՝ ցանկալի է բանակցությունների ու անցումային կառավարության ձևավորման միջոցով, կամ ժողովրդի կողմից ճնշման ներքո: «Մեր խնդիրներն են՝ ստեղծել 20 հոգանոց խմբեր Հայաստանի ամբողջ տարածքում, որոնք իրանց ներկայացուցիչը կունենան համակարգող խմբում:

Երբ այդ խմբերի քանակը աճի, խմբերը կմիավորվեն 100 հոգանոց խմբերի մեջ և այդպես շարունակ: Անհնազանդությունները և հավաքները պետք է շարունակվեն նաև մարզերում, տեղական համակարգող խորհուրդներ պետք է ստեղծվեն խոշոր քաղաքներում և գյուղերում: Երբ այս ամենը կձևավորվի, կստեղծվեն մարզային և համապետական խորհուրդներ: Այդ պահին արդեն կարող են դնել Սերժի հեռացման խնդիրը: 

Հաղթանակի միակ ուղին պետական համակարգին ինչ-որ չափով համարժեք համակարգի ստեղծումն է՝ խորհուրդների ցանց ստեղծելու միջոցով, որը կապահովի շարժման մոբիլությունը, ամրությունը և կազմակերպվածությունը: Շարժումը չենք կառուցելու գերկենտրոնացած, տեղական խորհուրդները իրենք կարող են որոշել անհնազանդության ձևը»,- ասված է նրանց տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեկ Հիմնադիր խորհրդարանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները որեւէ մեկին չեն լիազորել իրենց անունից հանդես գալու եւ ժողովրդին դիմելու համար: «Հակաճգնաժամային համակարգող խորհուրդ»-ն էլ երեկ կազմալուծվեց՝ խորհրդի անդամների ճնշող մեծամասնության կալանավորված լինելու պատճառով: Իսկ երեկ կայացած հանրահավաքից հետո մի քանի երիտասարդներ մնացին Ազատության հրապարակում` նստացույց անելու:

 Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular