ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարսանիքը չկայացավ... Սկանդալային զույգը բաժանվեց (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

նցյալ տարեվերջին համացանցի ամենաքննարկված ու քննադատված զույգը դերասան Տիգրան Մնացականյանն ու իրենից 21 տարով փոքր ընտրյալը`Մարիամ Հովհաննիսյանն էին: 

Շատերն էին քննադատում Տիգրանին`նախկին կնոջն ու երեխաներին թողնելու և իր կյանքը 19 տարեկան աղջկա հետ կապելու համար: 

 

Թերևս, այս քննադատություններն ավելի էր սրում հենց Տիգրան-Մարիամ զույգը: Բանն այն էր, որ Մարիամը հարցազրույցներից մեկում նշել էր, որ Տիգրանը չի սիրել իր առաջին կնոջը, որ ինքը չի եղել ամուսինների բաժանման պատճառը, և թեև իրենք միասին են եղել միայն նախկին կնոջից բաժանվելուց հետո, այնուամենայնիվ, զգացմունք են ունեցել, երբ  Տիգրանը դեռ նախկին կնոջ հետ է ապրել: Ավելի ուշ պարզվեց, որ հարաբերություններն ավելի վաղ ծնունդ են ունեցել. Մարիամն ու Տիգրանը միասին են եղել, երբ Մարիամը եղել է դպրոցական 14 տարեկան երեխա:

Մարիամին ու իր խոսքերը, համացանցը, միանշանակ, չընդունեց, քննարկեց ու քննադատեց ու ինչպես Մարիամն է ասում`անիծեց: 

Այս ամենից զատ` զույգը հայտարարել էր, որ այս տարվա փետրվարի 14-ին`Մարիամի ծննդյան օրը, պատրաստվում է իրականացնել հարաբերություններն ու ամուսնանալ: Բայց... Հարսանիքը չկայացավ: Ավելին` Մարիամը մեկնեց երկրից, իսկ Տիգրանն իր ֆեյսբուքյան էջից հեռացրեց Մարիամի հետ բոլոր լուսանկարները: 

Դե ինչ, մնում է հուսալ, որ Տիգրանի երկրորդ բաժանման պատճառն արդեն երրորդ, մոտավորապես, 13-ամյա սերը չէ:

Աղբյուրը՝ asekose.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular