ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրաքի բանակը գրոհում է Մոսուլը, ամերիկացիները օգնում են հրետանիով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրաքի անվտանգության ուժերը սկսել են գրոհել Մոսուլ քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:

Պենտագոնի ղեկավարը մանրամասնել է, որ խոսքը գնում Մոսուլի ազատագրման վաղ էտապի մասին: Նաեւ` Էշթոն Քարթերը հայտնել է, որ Մահմուր բնակավայրում տեղակայված ամերկյան ծովային հետեւակի կորպուսի մարտիկները հրետանային աջակցություն են ցուցաբերելու իրաքյան բանակի ուժերին, որոնք գրոհում են Մոսուլը:

Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի կառավարական բանակը կարողացել էր ահաբեկիչներից ազատագրել Փալմիրա հայտնի քաղաքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular