ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 առեղծվածային փաստ երկվորյակների մասին..Ուղղակի անհավանական է

ՎԻԴԵՈ

1. Միաբջիջ զույգերի մատնահետքերը նույնը չեն


Երբեմն ենթադրվում է, որ զույգերը նույն մատնահետքն ունեն, քանի որ նրանց ԴՆԹ-ն գրեթե նույնն է, սակայն դա այդպես չէ: Մատնահետքերը ձևավորվում են ոչ միայն ԴՆԹ-ի հիման վրա: Երբ զույգերը բեղմնավորվում են, նրանց մատնահետքերը նույնն են լինում, սակայն հղիության 6-13 շաբաթվա ընթացքում, երբ երեխաներն սկսում են շարժվել և դիպչում են շրջակայքին, ինքանատիպ գծեր և փոսիկներ են ձևավորվում յուրաքանչյուրի մոտ:

2. ԱՄՆ-ի նահանգներից ամենաշատը Մասաչուսեթսում են ծնվում զույգ երեխաներ

Մասաչուսեթսում 100 ծնունդներից 4.5-ը զույգ ծնվելու մեծ հավանականություն ունի, որին հետևում են Կոնեկտիկուտը և Նյու Ջերսին:

3. Զույգերի հայելային պատկերները հակադարձ ասիմետրիկ հատկանիշներ ունեն

Զույգերի մոտ 25 տոկոսը մեծանում է՝ միմյան դեմքին նայելով: Նրանք կարող են լինել աջլիկ և ձախլիկ, կարող են ունենալ նույն նշանը մարմնի հակառակ կողմերում: Դա տեղի է ունենում, երբ զույգերը ձևավորվում են մեկ բեղմնավորված ձվաբջջից:

4. Զույգերը միշտ չէ, որ նույն գեներն ունեն

Մինչդեռ միաբջիջ զույգերը զարգանում են մեկ բջջից, որը պարունակում է գենետիկ ցուցանիշների նույն խումբը, որը հայտնի է գենոմ անունով, ամեն դեպքում՝ հնարավոր է, որ նրանք նույն գենետիկ համակարգը չունենան:

5. Զույգերի մայրիկներն ավելի երկար են ապրում

Proceedings of the Royal Society ամսագրում հրապարակված ուսումնասիրությոընտ, որը ներառել է 1800-ականների Յուտա նահանգում բնակվող կանանց տվյալների վերլությունները, ցույց է տվել, որ զույգ երեխաների ծնունդ տվող կանայք ավելի ուժեղ ու առողջ են և երկար ապրելու ավելի մեծ հավանականություն ունեն:

6. Բարձրահասակ կանայք ավելի հա-ախ են զույգ երեխաներ ունենում

Հրեական բժշկական կենտրոնի դոկտոր պրոֆեսոր Գարի Ստեյնմենը բացահայտել է, որ բարձրահասակ կանայք ավելի շատ աճին նպաստող ինսուլինանման հորմոն ունեն, որն իրենից ոսկորների աճին նպաստող հորմոնին ի պատասխան լյարդից արտադրվող պրոտեին է ներկայացնում: Նման պրոտեինի բարձր մակարդակ ունեցող կանանց մոտ ձվարաններն ավելի զգայուն են, և նրանք զույ ունենալու ավելի մեծ հավանականություն ունեն:

7. Շատ կաթնամթերք ուտող կանայք ևս հակված են զույգ երեխաներ ունենալուն

Ստեյնմենի մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ ավելի շատ կաթնամթերք ուտող կանայք ևս հակված են զույգ երեխաներ ունենալուն: Այս եզրակացությանը գիտնականը հանգել է՝ ուսումնասիրելով բուսակեր և ոչ բուսակեր մայրիկներից ծնված երեխաների վիճակագրությունը:

8. Զույգերը շփվում են միմյանց հետ մոր արգանդում

2016-ին Իտալիայի համալսարաններից մեկում կատարված ուսումնասիրության արդյունքում դիտարկել են զույգերի 3D վիդեոները՝ մոր արգանդում. պարզվել է, որ 14 շաբաթականում զույգերը փորձում են հասնել միմյանց:

Նյութի աղբյուրը՝ http://intermedia24.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular