Վերջին «օրենքով գող» կինը, ում ենթարկվում էին նույնիսկ օրինապահները
ՖՈՏՈՊատմության մեջ շատ քիչ դեպքեր կան, երբ կինը թագադրվել է որպես «Օրենքով գող»:
Intermedia24.ru կայքը ներկայացնում պատմության վերջին «Օրենքով գող» կնոջ՝ Ագլայա Դեմիդովայի պատմությունը:
Նրա ծննդյան ստույգ թիվը հայտնի չէ: Դեռ մանուկ հասակից նա սկսել է մասնագիտանալ գողության մեջ: Առաջին անգամ բանտարկվել է անչափահասների գաղութում, որից հետո ևս 3 պատիժ է կրել արդեն չափահասների համար նախատեսված հատուկ նշանակության խստացված բանտերում: Ընդհանուր առմամբ Դեմիդովան բանտում անցկացրել է 12 տարի:
Վերջին անգամ նրան ձերբակալել էին մեծահարուստի տուն թալանելիս: Ընկնելով բանտ Ագլայան ստեղծեց բանտում ապրելու իր օրենքներն ու հասկացողությունները:
Նա իրեն շրջապատեց հավատարիմ մարդկանցով՝ այսպես ասած «ընտանիքով», ուր կար փոխըմբռնում, վստահություն և միմյանց օգնելու կարողություն:
Նրա օրենքները այնքան ճշմարիտ և խելացի էին, որ նրան ենթարկվում էին նույնիսկ օրինապահ մարմինները:
Բայց կար միր օրենք, որի խախտման համար սպանվեց վերջին կին «Օրենքով գող»-ը՝ Դեմիդովան:
Օրենքը հետևյալն էր՝ չունենալ մտերմիկ կապ օրենքի ոչ մի ներկայացուցչի հետ, քանի որ դա համարվում էր «ընտանիքի» դավաճանություն:
Դեմիդովային բռնեցրել էին բանտի բժշկի հետ սեռական հարաբերության ժամանակ և հենց դա էլ դարձել էր նրա սպանության պատճառը:
Նրան սպանել էին բանտախցում՝ «ընտանիքի» անդամները: