ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարսանիքի ժամանակ նույնիսկ քահանան չկարողացավ զսպել ծիծաղը.Միայն իմանք՝ ինչ արեց փեսացուն (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

1. Սաոմայում հարսնացուի զգեստը պատրաստվում է թթի ծառի կեղևից:

2. Նիգերիան ունի  գեղեցկության իր իդեալը: Եթե մինչև հարսանիքը (կամ հարսանիքից հետո որոշ ժամանակ անց) հարսնացուն ձեռք չի բերում փամփլիկ կազմվածք, փեսացուն իրավունք ունի նրան հետ տանել ծնողների մոտ:

3. Իսկ Քենիայում գոյություն ունի մի ավանդույթ, որի համաձայն հարսանիքից հետո մեկ ամսվա ընթացքում փեսացուն պարտավոր է հագնել կանացի հագուստ, որպեսզի կարողանա հասկանալ թե ինչ ծանր է կին լինելը՝ հատկապես Քենիայում:

4. Նամիբիյում քողի փոխարեն հարսնացուի գլխին հագցնում են այծի կաշվից պատրաստվում հատուկ հարդարանք, որը կոչվում է «Էկորի»:

5. Եթովպական Սուրմա ցեղի ավանդույթի համաձայն, մինչև հարսանիքը հեռացնում են աղջկա ներքևի ատամները, ծակում են շրթունքը և այնտեղ տեղադրում են կավե սկավառակ: Ժամանակ առ ժամանակ այն փոխում են ավելի մեծ տրամագիծ ունեցող սկավառակով:
Որքան տրամագիծը մեծ լինի, այնքան հարսնացուի օժիտը շատ կլինի, որովհետև այնտեղ սկավառակը խորհրդանշում է հարսնացուի ընտանիքի հարստության մակարդակը:

6. Յավա կղզում և էլի որոշ երկրներում ամուսնությունը գրանցելուց առաջ զույգը պետք է տուրք վճարի բյուջե: Սակայն ոչ գումարային այլ մկների պոչերով: Նորապսակները պետք է որպես ամուսնական տուրք  25 պոչ հանձնեն  տեղի ադմինիստրացիային:

7. Ալբանիայում ամուսնական առաջին գիշեր հասկացությունը պայմանական բնույթ ունի: Ըստ ավանդույթի երեք օր և երեք գիշեր նորաթուխ կինը պետք է դիմադրի ամուսնու սեռական ոտնձգություններին: Դա արվում է չար հոգիներին շփոթեցնելու համար:

8. Իսկ նենեցները առանձնապես չեն անհանգստանում հարսանեական խորտիկների հարցով և հյուրերին մատուցում են եղնիկի հում միս:

9. Ամեն ինչ ավելի պարզ է Նոր Գվինեայի մոտ գտնվող Տրոմբրինում: Ուզու՞մ ես ամուսնանալ: Ցեղի մյուս անդամների ներկայությամբ ապագա ամուսնուդ հետ կեր նույն ափսեից: Կերա՞ր: Այժմ դու ամուսնացած մարդ ես:

10. Եվ վերջապես, եթե դուք ներկա գտնվեք Բալի կղզում տեղի ունեցող հարսանեական արարողությանը, ապա բավականին կզարմանաք հարսանեկան սեղանի շուրջ տեսնելով միայն կանանց: Իսկ տղամարդիկ հանգստանում են: 

Առավել մանրամսն՝ Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular