ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաթևիկ Ադումյանը ամուսնու հետ նոր տեսանյութ է հրապարակել, վերջ դնելով բոլոր խոսակցություններին

ՎԻԴԵՈ

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն արդեն մեկուկես տարի է` ամուսնացած է մասնագիտությամբ թարգմանիչ Խաչատուր Ադումյանի հետ: Իրենց սիրո պատմությունը ներկայացնելիս Տաթևիկը մեկ անգամ էլ խոստովանեց, որ շատ է սիրում ամուսնուն և կրկնեց, որ  ամուսնությունից հետո ավելի երջանիկ է :) Միայն տեսնել էր պետք, թե դերասանուհին ինչ մեծ քնքշանքով է խոսում ամուսնու մասին: 22-ամյա Տաթևիկի ամուսինը 33 տարեկան է: Ըստ դերասանուհու` տարիքային տարբերությունն ամենևին չի խանգարում  հարաբերություններին: Տաթևիկի շրջապատում գտնվել են մարդիկ, ովքեր հենց սկզբից ասել են, թե տարիքային տարբերությունը կարող է բացասական ազդել նրանց հարաբերությունների վրա, սակայն նա ականջ չի դրել:    «Եթե լսես նրանց, երբեք չես դասավորի կյանքդ, չես ապրի այնպես, ինչպես դու ես ուզում: Կապրես այնպես, ինչպես հասարակությունն է ուզում: Այդ նույն ասողները հիմա տեսնում են, թե ինչ ընտանիք  է ձևավորվել»,- հպարտությամբ նկատեց նա: Տաթևիկը բավականին ակտիվ է, իսկ ահա ամուսինը, ինչպես նշեց դերասանուհին, սև հումորի արքա է: «Նա ունի յուրահատուկ գերմանական հումոր. երբ խոսում է, միայն ընկերները կհասկանան` կատակո՞ւմ է, թե՞ ոչ: Ամուսինս յուրահատուկ անձնավորություն է, դրա համար էլ իմ ամուսինն է :)»,- նկատեց Տաթևիկը: Զույգի առաջին հանդիպումը կայացել է 2010 թվականին  Ջերմուկում, որտեղ երկուսն էլ  գործնական նպատակով էին: ՙԵս համագործակցում եմ «Միմ ստուդիոյի» հետ: Ջերմուկում միջոցառում պետք է լիներ, որի ժամանակ Խաչիկը սինքրոն թարգմանություն էր անելու և նախապես եկել էր, որ ծանոթանար տեքստին: Մենք էլ գնացել էինք, որ բեմին ծանոթանայինք: Դերասաններով նստած էինք սրճարանում, Խաչիկը` մեր կողքի սեղանին: Ես նրան չեմ հիշում, բայց նա ինձ տեսել, սիրահարվել էր: Շատ գոռոզ, լկստված տպավորություն էի թողել, այդ պատճառով էլ չէր մոտեցել ինձ: Սակայն հետո հետաքրքրվել էր, փնտրել ինձ: Մոտ մեկ տարի փնտրելուց հետո ընդհանուր ծանոթ էր գտել, ով էլ ծանոթացրեց մեզ»,- պատմեց Տաթևիկը ու նշեց, որ դա սեր էր առաջին հայացքից: Քանի որ դերասանուհին Ջերմուկից չի հիշում Խաչատուրին, որպես իրենց ծանոթության օր նշում է  2011 թվականի օգոստոսի 31-ը: «Մենք սկսեցինք ակտիվ ընկերություն անել, ուղղակի ընկերներ էինք, սակայն ամեն օր միասին էինք: Առավոտյան նա գալիս էր, ինձ տանում էր դասի, հետո, երբ ես 15 րոպե ընդմիջում էի ունենում, աշխատանքից գալիս էր, միասին ճաշում էինք, կրկին գնում էր աշխատանքի, ես էլ` դասի, որից հետո կրկին միասին էինք լինում մինչև գիշեր,- ասաց նա և հավելեց,- իհարկե, ֆլիրտ եղել է, սակայն ո´չ ես էի ցանկանում ցույց տալ, ո´չ նա: Երկուսս էլ վախենում էինք լուրջ հարաբերություններից: Կարծես չցանկանայինք հավատալ, որ  սիրահարվել ենք»: Թե ինչպես են հարաբերությունները թևակոխել մյուս փուլ, Տաթևիկը չբացահայտեց: «Դա խիստ անձնական է»,- ծիծաղելով ասաց նա և հավելեց, որ դա իրենց փոքրիկ ու մեծ գաղտնիքն է :) Հարցին, թե ինչով սիրելին գրավեց իրեն, Տաթևիկն ասաց. «Երկու րոպեից ավելի նայեցի նրա աչքերի մեջ: Ես էլ եմ հաճախ ինձ հարցնում` ինչ եղավ այդ ժամանակ, սակայն չեմ կարողանում գտնել պատասխանը»: Տաթևիկի խոսքով` իր և սիրելիի հարաբերությունները շատ արագ են զարգացել: Մեկ տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են: Ըստ նրա` ամուսնանալու որոշումը կտրուկ է ստացվել. առաջարկությունը Խաչատուրն արել է Ջերմուկում: «Աչքերս փակ ինձ տարավ Ջերմուկ` այն նույն տեղը, որտեղ առաջին անգամ տեսել է ինձ ու ամուսնության առաջարկություն արեց: Միանգամից համաձայնեցի,- ասաց նա և նշեց, որ ամուսինն ամեն բան անում է, որ ինքը հանգիստ ու երջանիկ լինի: -Ես փոքր տարիքում եմ ամուսնացել ¥քսան տարեկանում¤, և ամուսինս թույլ չի տալիս ու չի ցանկանում, որ ես  ժամանակից շուտ մեծանամ, մեր հարաբերությունները խանգարեն իմ զարգացման նորմալ ընթացքին»:

Առավել մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular