ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ հետաքրքիր տեսանյութ այն մասին,թե ինչ կլինի մեր օրգանիզմի հետ,եթե օրական 3 հատ հավկիթ ուտենք

ՎԻԴԵՈ

Հավկիթը մարդու սննդակարգում զբաղեցնում է պատվավոր տեղ: Հավկիթների «սիրված» լինելու մասին  վկայում է նաև այն փաստը, որ Հավկիթների միջազգային հանձնաժողովը սահմանել է Հավկիթի համաշխարհային օր, որը աշխարհի շատ երկրներում նշվում է հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը:

Օգտակար բաղադրությունը

Ձվի շնորհիվ մարդը ստանում է այնքան սպիտակուց, որքան անհրաժեշտ է օրգանիզմին: Այն համարվում է մսի մրցակիցը: Այսպես, մեկ ձուն ունի 78 կիլոկալորիա, այսինքն սպիտակուցի օրական չափաբաչնի մոտ 15 % (նույնքան սպիտակուց կա մեկ բաժակ կաթի կամ 50 գ մսի մեջ): Քիչ կալորիականության համար հավկիթը շատ հաճախ դիետաների մեջ են օգտագործում: Հավկիթի սպիտակուցն ու դեղնուցն ունեն անփոխարինելի ամինաթթուներ, 12 վիտամին և բազմաթիվ միկրոէլեմենտներ, այդ թվում և հզոր հակաօքսիդանտ՝ սելեն, ինչպես նաև կալցիումի ու երկաթի օրական 3 % նորման: Համարվում է, որ այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար ձու են օգտագործում, շատ քիչ է օնկոլոգիական, Ալցգեյմերի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, նրանց մոտ հազվադեպ են լինում ոսկորների հետ խնդիրներ, իսկ ատամներն ավելի ամուր են:

Դեղնուցի գունը

Տարածված է այն կարծիքը, որ ինչքան դեղին է դեղնուցը, այնքան օգտակար է: Դա սխալ է: Ամեն ինչ կախված է հավի սնունդից: Թռչնաբուծական ֆաբրիկաներում սնունդի մեջ ավելացնում են կանտաքսանտին: Կեղևի գույնը չի ազդում ձվի որակի վրա և կախված է միայն հավի տեսակից:

Վնասակա՞ր է արդյոք ձվի սպիտակուցը

Չնայած ձվի ակնհայտ օգտակարությանը, կարծիք կա, որ այն վնասակար են առողջության համար, քանի որ դեղնուցը խոլեստերին է պարունակում: Բնականաբար, եթե արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, հավկիթը վնասակար է: Սակայն այն օրգանիզմի համար անհրաժեշտ է՝ հատկապես նյարդային համակարգի ազդակների փոխանցման, բջիջների ստեղծման, հորմորնների, լեղու և ոսկորների ձևավորման համար: Ի դեպ, բարձր խոլեստերինի առկայության դեպքում ձուն չի հանվում սննդակարգից, այլ նվազեցնում են դրա օգտագործման քանակը: Մեկից մինչև վեց տարեկան երեխաներին բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական ուտել 1-2 ձու, իսկ մեծերին՝ մինչև 3:

Վնասակա՞ր է արդյոք հում ձուն

Այս տեսության կողմնակիցները գտնում են, որ հավկիթը սալմոնելեզի առաջացման պատճառն է: Այո, հիվանդանալու հավանականություն կա, սակայն մսից ու կաթնամթերքից հիվանդանլու հավանականությունն ավելի մեծ է: Եթե ուտելուց առաջ ձուն լվանալ օճառով և հում չխմել, ապա ինֆեկցիոն հինավդություններով վարակվելու հավանականությունը զգալի նվազում է: Հում ձվով պատրաստված տաք ճաշերը մի պահե՛ք երկու ժամից ավել, իսկ սառչելուց հետո սառնարանում պահեք մեկ օրից ոչ ավել: 

 Առավել մանրամասն՝ Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular