ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Սանասարյանին երկու ամսով կալանավորեցին. նրա վիճակը դատարանում վատացել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանի նկատմամբ օգոստոսի 1-ին որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, ասել է նրա պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը: Նա նշեց, որ Դավիթ Սանասարյանը երիկամների հետ կապված խնդիրներ ունի եւ նրա հետազոտություն է անհրաժեշտ. «Դատարանում ինքնազգացողությունը վատացել էր, նրա մոտ երիկամների բորբոքում է եւ ես պետք է դիմեմ, որպեսզի հետազոտվի»:

Փաստաբանը նշեց, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Հովսեփ Խուրշուդյանին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular