ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղջկան խմբակային բռնաբարել են և բջջայինով նկարահանել ընթացքը

ՖՈՏՈ

Աստանի 17-ամյա բնակչուհի Սաինան մեղադրել է իր ընկերոջը խմբակային բռնբարության մեջ:

Intermedia24.ru-ի տեղեկությունների համաձայն նրանք միասին էին ապրում արդեն 4 տարի և տղան ապահովում էր նրան ամեն ինչով: 

Գալիս է մի պահ, երբ նրանք դադարում են միասին ապրել, աղջիկը սկսում է աշխատել, իսկ տղայի մոտ հիվանդագին խանդ է առաջանում: Սաինայի խոսքերով նրանք շարունակում էին հանդիպել և մի օր տղան նրան իր տուն է հրավիրում ճաշելու:

Գնալով տղայի տուն Սաինան տարօրինակություններ է նկատում: Ընկերը ստիպում է նրան մի քանի բաժակ օղի խմել, որից հետո հանում է հագուստը և հաղորդագրություն ուղարկում ընկերներին, որ գան իր տուն:

Տղաները գալիս են և սկսում ծաղրել աղջկան՝ այդ ամենը նկարահանելով բջջային հեռախոսով: Աղջիկը լսում է, թե ինչպես են նրանք ասում, որ ամեն ինչ դեռ առջևում է և նա դեռ չգիտի, թե ինչ են պատրաստվում իր հետ անել: Այդ ամենը լսելով և նկատելով, որ տան պատուհանը բաց է Սաինան վազում է և ցած նետվում 3-րդ հարկից:

«Ես դեռ գիտակից վիճակում էի, երբ ինձ մոտեցան մարդիկ և թելադրեցի մորս համարը, որպեսզի զանգահարեն: Ընկերս տղաների հետ իջավ իմ հետևից և ծածկեց ինձ իր հագուտով, այնուհետև ինձ հիվանդանոց տարան: Ես մի քանի կոտրվածք էի ստացել և այլևս չեմ կարողանում քայլել: Դատարանում մենք ներկայացրեցինք բոլոր ապացույցները, բայց նրանք դեռ ազատության մեջ են գտնվում: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ», - պատմում է Սաինան:

 

Նյութի աղբյուր՝ Intermedia24.ru
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular