ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մկնդեղը՝ որպես գեղեցկացնող մեթոդ

ՖՈՏՈ

Նայելով կանանց հին ժամանակների լուսանկարները մարդիկ հիանում են նրանց գեղեցիկ սանրվածքներով, պիրկ կազմվածքով, թանկարժեք հագուստներով և այլն, բայց քչերը գիտեն, թե ինչ գնով է տրվել նրանց այդ գեղեցկությունը:

Intermedia24.ru կայքը ձեզ է ներկայացնում հին ժամանակների ամենատարօրինակ մեթոդները, որոնք կիրառել են կանայք գեղեցիկ տեսք ունենալու համար:

1. Կորսետներ

Հնում կանայք ցանկացած հագուստի հետ կորսետ էին կրում՝ ձգելով մարմինը, որպեսզի գեղեցիկ տեսք ունենան: Իհարկե այն շատ գեղեցիկ էր թվում նայելիս, բայց իրականում բավականին ցավոտ էր կրողի համար:

2. Մկնդեղ

Կանայք հատուկ քանակությամբ մկնդեղ էին ուտում մաշկին հարթություն և փայլ հաղորդելու համար: Բոլորս էլ գիտենք, որ այն թունավոր է և կարող է սպանել, բայց հանուն գեղեցկության կանայք ուտում էին այն:

3. Որդեր

Կանայք ուտում էին որդերին ողջ վիճակում, որպեսզի այն ուտի կնոջ օրգանիզմի սնունդը և թույլ չտա նրան գիրանալ:

4. Կապում էին ոտնաթաթերը փոքր հասակից

Կանայք հավատում էին, որ եթե կապեն ոտնաթաթը, ապա ոտքը գեղեցիկ և փոքր կլինի, իսկ կոշիկ ընտրելն ավելի հեշտ:

5. Ռադիոակտիվ շպար

Ռադիոակտիվ  շպարի պարագաները մաշկին գայթակղիչ փայլ և հարթություն էին հաղորդում, բայց պետք է նշել, որ նրանք կարող են այրել և վնասել մաշկը:

6. Բելադոննա

Սա բույս է, որը կանայք օգտագործում էին թեյի հետ: Նրանք հավատում էին, որ այն օգնում է երիտասարդ մնալ: Բայց  հատկանշական է ասել, որ բույսի մեծ չափաբաժինը կարող էր մահացու լինել:

7. Խոզի փոշի

Սա համարվում էր լավագույն միջոցը ծածկելու մաշկի թերությունները, բայց այն կարող էր գրգռել մաշկը և այրվածքներ առաջացնել:

 

Մանրամասներն՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular