ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա, թե ինչ են պայթեցրել ոստիկանները Սարի թաղի տներից մեկում (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հուլիսի 29-ի գիշերը ՀՀ ոստիկանությունը Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում հատուկ միջոցներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ են տուժել:

Ոմանք էլ վնասվածքներ են ստացել հենց իրեն տանը:

Armtimes.com-ի թղթակցին Սարի թաղի բնակիչներն այսօր ցույց են տվել պայթուցիկներից մեկի մնացորդը, որի օգտագործումից հետո տվյալ տան անդամներից մեկը բազմաբեկորային վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել:

Պայթուցիկի տեսակը դեռ անհայտ է, քանի որ պայթյունից հետո դրա վրայից պոկվել է այն կտորը, որտեղ դրա մակնշումն էր: Պայթուցիկը մոտ 23 սմ երկարություն ունի, 10-13 սմ՝ տրամագիծ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular