ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաթիկ Սեյրանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Դիանա Գրիգորյանը և մի շարք այլ կանայք պարգևատրվել են Նախագահի կողմից (տեսանյութ)

ՖՈՏՈ

Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը կանանց տոնի նախօրեին շնորհավորեցին և պետական բարձր պարգևներով  խրախուսեցին մի խումբ կանանց:

Հանրապետության ղեկավարի անցած  ճանապարհն ու փորձն իրեն հուշում և պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան հասարակական ու քաղաքական կյանքում:

Նախագահ Սարգսյանը համոզված է, որ ամեն ընտրություններից հետո՝ լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական ընտրություններ, կանայք ամեն անգամ  ակտիվորեն պետք է մասնակցեն՝ ավելացնելով իրենց դերակատարությունը քաղաքական կյանքում:

«Որևէ հասարակության ժամանակակից և կայացած լինելու մասին հնարավոր է խոսել դրանում կանանց ունեցած դերակատարության համատեքստում: Եթե տվյալ հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, ապա այդ հասարակությունը երբեք չի կարող կոչվել արդի, ժամանակակից»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Նա անկեղծորեն խոստովանեց՝ նման կերպ իր աշխատանքի գնահատումն իր համար իսկապես արժեքավոր է: Ուրախությամբ նկատեց, որ այսօր  պարգևատրվեցին նաև իր կոլեգաները:

Սաթիկ Սեյրանյանն աշխատանքային գործունեության ընթացքում գենդերային խնդիրների չի բախվել, ավելին՝գտնում է, որ կին լինելն իրեն օգնել է, և հավելում է, որ այսօրվա քաղաքական, տնտեսական համակարգն ինչ-որ իմաստով տղամարդու դեմ է:

«Ես շրջապատված եմ եղել տղամարդկանցով, իմ խմբագիրները տղամարդիկ են եղել, և իրենք ինձ միշտ օգնել են: Այս հարցը մեր հասարակության մեջ ինչ-որ իմաստով ուռճացված  է, որովհետև յուրաքանչյուրիցս է կախված, որ մեզ հարգեն, ընդ որում՝ դիմացինը կարող է լինել նաև կին»,- նշեց Սաթիկ Սեյրանյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել արարողությանը մասնակցող կանանց հետ:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը բարձրացրել է 40-ից բարձր տարիքի կանանց զբաղվածության, ինչպես նաև Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի»-ի հետ տեղի ունեցած միջադեպը: Ըստ Սեյրանյանի՝ նախագահի համար դատապարտելի է եղել տեղի ունեցածը:

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանին նախագահի կողմից տրված Մովսես Խորենացու մեդալը՝ հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար, պարտավորեցնում է է՛լ ավելի խոնարհաբար ծառայել հայ հեռուստադիտողին: Այս պահին նրա մաղթանքը՝ ուղղված հայ կանանց, այն է, որ միշտ արժևորված լինեն:

Մշակույթի բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ պարգևատրվեց Երախտագիտության մեդալով: Նա հիշեց՝ ամեն տարի ինքն իր գործընկերներից առավել շատ է ուրախացել նման մրցանականեր ստանալու համար:

Շարունակությունը՝ այստեղ



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular