ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ սիրային անկնկալներ է պատրաստել 2018-ը Ձեզ համար՝ ըստ կենդանակերպի նշանի

ՎԻԴԵՈ

Խոյ

2018 թվականին անկախության ու ազատության Ձեր պահանջը նույնիսկ ավելի կուժեղանա, սակայն Ձեզ անհրաժեշտ կլինի ինչ-որ կերպ մարդկանց ներս թողնել Ձեր կյանք: 2018-ն այն տարին կդառնա, երբ Դուք կսկսեք քիչ-քիչ վայր դնել Ձեր զենքը:

Մանրամասն  ՝ այստեղ

Ցուլ

Շնորհավորում ենք: 2018-ը կլինի տարի, երբ Դուք կազատվեք Ձեր անցյալից ու նախկիններից: Դուք այլևս չեք մտածի նրանց մասին: Վերջապես կհանդիպեք նոր մարդկանց, ովքեր ավելի արժանի ու համապատասխան կլինեն Ձեզ: Ու այս անգամ չեն լքի Ձեզ:  

Երկվորյակ

Դուք ատում եք միայնությունը. այն Ձեզ խոցելի ու դեպրեսիվ է դարձնում: Այնուամենայնիվ, 2018 թվականին Դուք կբացահայտեք Ձեր մեջ նոր ծնված ազատություն. այս տարի Դուք չեք ընկնի սիրո փնտրտուքների մեջ: Ձեր մենակությունը կվերածեք արկածի ու կարիերայի, որոնք կօգնեն զգալ երջանիկ:

Խեցգետին

2018 թվականին Դուք վերջապես կհանդիպեք մեկին, ով չի ուզում պարզապես ժամանակ անցկացնել Ձեզ հետ: 2017-ին ամեն բան արել եք կիսատ, ոչ ամբողջ սրտով, բայց դա չի համապատասխանում Ձեր բնությանը: Մի քանի ամիս ու համբերություն, և Դուք վերջապես կհանդիպեք Ձեր երկրորդ կեսին:  

Առյուծ

Առյուծ, 2018-ին Ձեր ես-ը կզիջի իր դիրքերը: Հնարավոր է` Դուք որոշ հիասթափություններ ապրեք սիրո հարցում, բայց դա Ձեզ ավելի լավը կդարձնի: Մի սպասեք, որ այս տարի ամուսնանալու եք, բայց ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր երկար ժամանակ տարված են Ձեզանով:

Կույս

Ուշադրություն, Կույսեր: 2017-ը դժվար տարի էր Ձեզ համար, բայց 2018-ը գալիս է փրկելու Ձեր գեղեցիկ սիրտը: Այս տարի մինչև ականջների ծայրը կսիրահարվեք մեկին, ով ամբողջովին նույնը կզգա Ձեր հանդեպ:  

Կշեռք

Եթե արդեն հարաբերությունների մեջ եք, ուրեմն՝ հանգիստ եղեք: Այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու աճել: 2018-ը այն տարին է, երբ Ձեր հարաբերությունը կվերածվի արժեքավոր բանի:

Կարիճ

Կարիճներ, Դուք պետք է դադարեք հեռու փախչել անգամ սիրո մասին մտքերից, և 2018-ին կստանաք սիրո լավ հեռանկարներ: Մնում է` չանեք այն սխալը, որ մշտապես անում եք. վայր դրեք Ձեր զենքը, մի կողմ թողեք հպարտությունն ու ընդունեք մարդկանց:  

Աղեղնավոր

2017-ը դժվար տարի էր սիրո տեսանկյունից, բայց մի վախեցեք. 2018 թվականին Դուք կդադարեք այդքան շատ հոգ տանել մարդկանց մասին, ովքեր սասափելի վերաբերմունք են ցույց տալիս Ձեր նկատմամբ: Այս տարի կսկսեք հոգ տանել ինքներդ Ձեր մասին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներ, դուք չափից շատ պատասխանատվություն եք կրել ձեր ուսերին 2017-ին: 2018-ին պահեք Ձեր ազատությունը: Այս տարի Դուք որևէ լուրջ հարաբերություն չեք ունենա, բայց կարող եք զվարճանալ ու պահել անկախությունը:  

Ջրհոս

2018-ին Դուք չեք հանդիպի Ձեր կյանքի սիրուն, բայց կհանդիպեք մեկն, ով ամբողջովին կփոխի Ձեզ: Նա կարող է լինել մեկը, ում արդեն ճանաչում եք կամ էլ մեկը, ում կհանդիպեք երթուղայինի կանգառում: Այս մեկը, չնայած ընդմիշտ չի լինի Ձեր կյանքում, ավելի լավը կդարձնի Ձեզ:

Ձկներ

2018-ը կլինի այն տարին, երբ Դուք կմտնեք կայուն, սիրառատ ու երջանկացնող հարաբերությունների մեջ: Ձեր համբերությունն ու միայնակ գիշերներն արժեին այդ սիրուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular