ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոհար Ավետիսյանը պատմել է, թե ինչպես են ստորացրել իր քրոջը զարդերի խանութում

ՎԻԴԵՈ

Գոհար Ավետիսյանը պատմել է, թե ինչպես են ստորացրել իր քրոջը՝ Նունիկին, Մոսկվայի խանութներից մեկում: Ոճաբանի քույրը թանկարժեք զարդերի խանութ էր գնացել իր մայրիկի համար մարտիության նվեր գնելու, սակայն տուն է վերադարձել արցունքն աչքերին.

«Օրերս իմ քույր Նունիկը Նիկոլսկայա փողոց էր գնացել՝ Մարտի 8-ին մայրիկի համար ականջօղեր գնելու: Միանգամից ասեմ, որ Նունիկը 26 տարեկան է, բայց նրան 15 տարեկանից բարձր չեն տալիս, քանի որ շատ նիհար է, մատնաչափիկ: Նա մտել է խանութ, իսկ այնտեղ որեւէ մեկը չի մոտեցել նրան, չի բարեւել: Միայն մեկ ժամ անց նրանցից մեկը բարեհաճել է մոտենալ եւ ամեն անգամ զարդեր ցուցադրելիս հարցրել՝ դուք գները տեսե՞լ եք, դուք հաստատ ուզո՞ւմ եք նայել դա: Քույրս հանգիստ նայում էր, ընտրում, քանի որ նման վերաբերմունք տեսնելիս դժվար է հավաքել մտքերը եւ խոսել...

Իսկ ի՞նչ, եթե իսկապես նա լիներ 16-18 տարեկան աղջիկ, որն ամբողջ տարի գումար է տնտեսել մոր ականջօղերի համար: Ինչո՞ւ է մեզ համար կարեւոր մարդու ֆինանսական դրությունը... Ապահովված մարդիկ հաճախ ավելի համեստ տեսք ունեն, քան նրանք, որոնք պարծենալու ոչինչ չունեն: Երբ ես 400 հազար ռուբլի արժողությամբ մեքենա ունեի, նկարվում էի դրա ամեն մի անկյունում, մորթյա մուշտակ էի հագնում ու շպարվում ամեն օր՝ փորձելով ուշադրություն գրավել եւ ինչ-որ բան ապացուցել: Հիմա ես 20 անգամ թանկ մեքենա եմ վարում, բայց ես հաճախ մետրոյով եմ երթեւեկում, հրաժարվել եմ բնական մորթուց եւ հաճախ եմ ներկայանում առանց շպարի»,- գրել է Գոհարն իր Instagram-ում:

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular