ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ նախագծեր ու նոր դեմքեր «Արմենիա ԹիՎի»-ի նոր եթերաշրջանում

ՎԻԴԵՈ

«Արմենիա» հեռուստաընկերությունն այսօրվաից մեկնարկում է գարնանային եթերաշրջանը՝ հագեցած նոր ու կրեատիվ նախագծերով և հետաքրքիր դեմքերով: BlogNews.am-ի հետ զրույցում հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ եթերաշրջանը խոստանում է լինել պատմություններով ու հետաքրքիր իրադարձություններով լի: Այս անգամ էլ  փորձել են հետաքրքիր ու տարբերվող նախագծեր ներկայացնել, որոնք հեռուսատադիտողներին  հաճելիորեն կզարմացնեն:

«Բոլորի կողմից սիրված «Ազիզյաններ» սիթքոմը շարունակելու է իր հաղթարշավը նոր եթերաշրջանում: Սիթքոմի 2-րդ եթերաշրջանում հումորի չափաբաժինն էլ ավելի շատ է լինելու: Մարտի 16-ից մեր եթերում կմեկնարկի նաև 3/OFF ժամանցային հաղորդաշարի 3-րդ եթերաշրջանը, որի ընթացքում հայտնիները հեռուստադիտողներին կներկայանան ոչ ստանդարտ կերպարով ու մրցակցային դաշտում կխաղան ամենատարբեր խաղեր»,- նշեց Ռուբեն Մխիթարյանը:

img-31-copy

Նոր եթերաշրջանը հագեցած է լինելու նաև պրեմիերաներով։ Դերասան Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ  կտեսնենք միանգամից երկու նախագիծ. «Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ «Չեյնջ»-ը շատ ծիծաղաշարժ կատակերգություն է, որը, համոզված եմ, կարճ ժամանակահատվածում կգտնի իր լսարանը: Նախագիծը եթերում կլինի երեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Մյուսը «Երեկոյան Ազոյան» շոուն է: Փակագծերը բացել չեմ ուզում, բայց կարող եմ ասել՝ միանգամից 2 տարբեր Հովհաննես Ազոյանի կտեսնենք և բազմաթիվ հայտնի ու սիրված դերասանների»: 

«Stand Up». Ռուբեն Մխիթարյանի խոսքով՝ մարտի 24-ից յուրաքանչյուր հանգստյան օր հագեցած է լինելու հումորով և շոու ծրագրերով. ««Երեկոյան Ազոյան» շոուից անմիջապես հետո «Արմենիա»-ի հեռուստադիտողը կկարողանա ծանոթանալ նոր ձևաչափի. «Stand Up»-ը մեր անփոխարինելի նախագծերից մեկն է, որն այսուհետ հասանելի է լինելու ոչ միայն Պրեմիումի ալիքի հեռուստադիտողների համար: Բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել»:

Ցանկացած տարիքի, նախասիրության և ճաշակի հեռուստադիտողի համար` կրթությունից մինչև ժամանց: «Արմենիա» հեռուստաընկերության եթերը, ինչպես միշտ, լինելու է ուրախ, պայծառ, ինտելեկտուալ և բովանդակային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular