ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է սպասվում արտասահմանյան պետհամարանիշով մեքենաներին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մեկ ամսում արտասահմանյան պետհամարանիշով մեքենաների կողմից Հայաստանի ճանապարհներին կատարվել է 7600 խախտում
 
Հայաստանում չհաշվառված, արտասահմանյան համարանիշներով տրանսպորտային միջոցներով կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրելու գործընթացը սկսվել է 2017 թվականի դեկտեմբերի 27-ից:

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացրել են, որ 2017 թվականի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։

Սակայն խախտումներն արձանագրելու օրվանից մինչև 2018 թվականի հունվարի 30-ը արձանագրվել է 7600 իրավախախտում:

Հայաստանի ճանապարհներին հիմնականում ո՞ր երկրների մեքենաներն են խախտումներ կատարում։ Սակայն Ճանապարհային ոստիկանությունից պատասխանել են, որ իրենց կողմից ըստ հաշվառման երկրների, խախտում կատարած տրանսպորտային միջոցների հաշվառում չի իրականացվում, հետևաբար այդ մասով տեղեկություն չի տրամադրվել։

Նաև փորձել էինք հասկանալ՝ խախտումներ կատարած մեքենաների թվում կա՞ն Հայաստանում գործող դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող տրանսպորտային միջոցները և եթե այո, ապա տոկոսային ի՞նչ հարաբերություն են կազմում ընդհանուր խախտումներ կատարածների մեջ։ Սակայն ՃՈ-ից հարցին ըստ էության չեն պատասխանել և միայն տեղեկացրել են, որդեսպանատներին սպասարկող մեքենաները հաշվառված են Հայաստանում և դրանցով կատարված իրավախախտումներով վարչարարությունն իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Մեր հարցին, թե ինչպե՞ս են կատարված խախտման մասին ծանուցվում օտարերկրյա պետհամարանիշով մեքենաների վարորդները, ՃՈ-ից պատասխանել են

«Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ ծանուցելու ընթացակարգը սահմանված է «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7.1 հոդվածով: Մասնավորապես, նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից, ապա այդ իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, եթե մինչ այդ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով վարչական ակտը չի հանձնվել»։

Մեր մյուս հարցին, թե որքան գումար է 2017-ի ընթացքում գանձվել արտասահմանյան պետհամարանիշով մեքենաների վարորդներից կատարած խախտման համար, ՃՈ-ից պատասխանել են.

«2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով չեն արձանագրվել, ուստի գանձված գումար առկա չէ»։

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular