ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի մարդիկ, ովքեր ծաղրեցին Աստծուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մահն ամենքի համար է անխուսափելի, բայց Աստվածաշունչը խոսում է վաղաժամ մահերի մասին: Աստվածաշունչն ասում է. «Մի՛ խաբվեք, Աստված ծաղր չի լինում, քանի որ մարդ ինչ որ ցանում է, այն էլ հնձում է» (Գաղատ. 6.7): Ահա մի քանի մարդիկ, ովքեր ծաղրեցին Աստծուն.
 
Ջոն Լենոն (երգիչ)
 
Ամերիկյան մի ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա ասաց. «Քրիստոնեությունը կվերջանա, կչքվի: Այդ մասին ես ոչ մի կասկած անգամ չունեմ: Ես ուղղակի դրանում վստահ եմ: Հիսուսը լավ մարդ էր, բայց նրա ուսմունքները շատ պարզունակ էին: Այսօր մենք նրանից ավելի հանրաճանաչ ենք»: Այս խոսքերից կարճ ժամանակ անց Լենոնը սպանվեց ատրճանակի վեց հարվածից:

Տանկրեդո Նեվես (Բրազիլիայի նախագահ)

 
Նախագահական քարոզարշավի ընթացքում նա ասաց, որ եթե իր կուսակցությունից 500.000 ձայն ստանա, ապա նույնիսկ Աստված չի կարող իրեն հեռացնել նախագահական աթոռից: Նա ստացավ իրեն հարկավոր ձայները, բայց նախագահ դառնալուց մեկ օր առաջ հիվանդացավ, որից կարճ ժամանակ անց մահացավ:
 

 

Մերլին Մոնրո (դերասանուհի)

 
Մի ելույթից հետո նրան այցելեց Բիլի Գրեհեմը և ասաց, որ Աստծո Հոգին է իրեն ուղարկել` քարոզելու դերասանուհուն: Քարոզչին լսելուց հետո Մոնրոն ասաց. «Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»: Մեկ շաբաթ անց նրա դին գտան սեփական բնակարանում:

Բոն Սկոթ (երգիչ)

 

 
AC/DC խմբի նախկին վոկալիստն իր 1979թ. մի երգում ասում էր. «Ինձ մի կանգնեցրեք, ես վար եմ իջնում մինչև վերջ, իջնում եմ դեպի դժոխք տանող պողոտայով»: 1980թ. փետրվարի 19-ին նրան գտան մահացած. նա խեղդվել էր իր փսխուկից:

 

Քրիստին Հեուիթ (լրագրող և հաղորդավար)
 
 
Նա մի առիթով ասաց, որ Աստվածաշունչն աշխարհի ամենավատ գիրքն է: 2006թ. նրա դին գտան սարսափելի վիճակում. նա այրվել էր իր մոտոցիկլետի վրա:

 
Տիտանիկը կառուցող վարպետը

 
Տիտանիկի կառուցումից հետո մի լրագրող հարցրեց նրան, թե որքան ապահով է նավը: Վարպետը հեգնական ժպիտով պատասխանեց. «Նույնիսկ Աստված չի կարող խորտակել այս նավը»: Տիտանիկի վախճանը բոլորս գիտենք…


Կամպինասում (2005թ.)

 
Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ ընկերներ հարբած վիճակում գնացին` վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին…Մայրը աղջկան ճանապարհեց մինչև մեքենան, և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով` բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց. «Աստված քեզ հետ, աղջիկս, թող նա պահպանի քեզ»: Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»: Մի քանի ժամ անց լուրեր հասան, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր… Ոստիկանությունն ասաց, որ անհնար էր, որ բեռնախցիկն անվնաս մնար: Նրանք մեծապես զարմացան` տեսնելով, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել:


Կազուզա (բրազիլացի կոմպոզիտոր)
 

Ռիո դե Ժանեիրոյի իր ելույթներից մեկից հետո նա սիգարետի ծուխը դեպի վեր փչեց ու ասաց. «Այս մեկն էլ քեզ, Աստված»: Նա մահացավ 32 տարեկան հասակում թոքի քաղցկեղից, սարսափելի պայմաններում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular