Մարտի 15-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Աստղերը խորհուրդ են տալիս շատ ժամանակ անցկացնել երկրորդ կեսի հետ: Այսօր բավական զբաղված կլինեք, բայց նրա համար անպայման ժամանակ գտեք:
Ցուլ
Այսօր դուք լիդեր կլինեք, ցանկացած հարց հենց ձեր միջոցով կլուծվի ու ամեն պարագայում ձեր կարծիքը կհարցնեն:
Երկվորյակ
Դուք երազում եք ճամփորդության մասին, ամեն ինչ արեք ձեր երազանքը իրականացնելու համար: Դրա համար պետք է ընդամենը ավելորդ ծախսերը կրճատել:
Խեցգետին
Բավական բարդ օր է սպասվում՝ լի բազում խնդիրներով: Բայց ամեն ինչ լուծում կստանա, եթե շրջահայաց լինեք:
Առյուծ
Այսօր ձեր ողջ ուշադրությունը կենտրոնացած կլինի նոր հարաբերություններ կառուցելու վրա: Դուք նոր եք սկսել շփվել, սիրային կապ հաստատել, ամեն ինչ առջևում է:
Կույս
Այսօր շատ արդյունավետ աշխատանքային օր է սպասվում: Օրը հագեցած կլինի աշխատանքով և միայն աշխատանքով, բայց դա ձեր օգտին է՝ զարգացում ապահովելու համար:
Կշեռք
Ուրախ, անհոգ, պարզ օր է սպասվում: Դուք տարված կլինեք նոր գաղափարներով, ծրագրերով:
Կարիճ
Ողջ ուշադրությունը կենտրոնացրեք ուսման վրա, թող դա լինի այս պահին ձեր առաջնային ու միակ զբաղմունքը:
Աղեղնավոր
Դուք այսօր շփման կարիք կունենաք, զանգահարեք ընկերներին ու նրանց հետ լավ ժամանակ անցկացրեք, դա ձեզ այս պահին պետք է:
Այծեղջյուր
Ֆինանսական դրությունը կարգավորելու լավ ժամանակ է: Անիմաստ ծախսեր ձեզ թույլ մի տվեք և ամեն ինչ կկարգավորվի:
Ջրհոս
Սիրելիի հետ հարաբերությունները մի փոքր լարված կլինեն: Բայց մի տխրեք, բոլորի կյանքում էլ նման ժամանակ լինում է:
Ձկներ
Լարված օր է սպասվում, ձեր գլխին միանգամից շատ խնդիրներ կթափեն, բայց դուք բավական ուժեղ եք՝ դրանք հաղթահարելու համար: