ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, ինձ Վարդանի նման չկախես էլի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դաժան սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես Արարատի մարզից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել 34-ամյա Ռոզա Ալոյանը, ով բնակվում է Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 69 շենքում: Նա ոստիկաններին հայտնում է, որ սավանի միջոցով խեղդամահ է արել իր երկու տղա երեխաներին` 6-ամյա Վարդանին և 4-ամյա Հայկին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (սպանություն): Արդեն նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննությունները: Կատարվում է քննություն: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Արարատ քաղաքի նշված շենքի հարևանները, ովքեր չեն ցանկացել ներկայանալ, ֆոտոլրագրողին պատմել են, թե դեպքը մասնավորապես ինչպես է եղել: Մայրը սկզբից տանը կախել է մեծ տղային. 6-ամյա Վարդանը փորձում է դիմադրություն ցույց տալ, որպեսզի մայրը չկախի իրեն: Սակայն մայրը ձեռքով փակում է մեծ որդու բերանը և կախում է նրան: Կախելուց հետո երկու ժամ տղան մնում է կախված վիճակում: Այդ ընթացքում փոքր որդին` 4-ամյա Հայկը, ըստ հարևանների պատմածի, մորը խնդրել է. «Մա՛մ ջան, ինձ Վարդանի նման չկախես էլի, ինձ Վարդանի օրը չգցես», մայրն էլ պատասխանել է. «Չէ, բալա ջան, քեզ հետ ես նման բան չեմ անի»: Սակայն 34-ամյա Ռոզան քիչ անց փոքր որդուն ևս կախում է, այս անգամ` տան ուրիշ հատվածում. 4-ամյա Հայկին մայրը ևս երկու ժամ թողնում է կախված վիճակում, ինչից հետո իջեցնում է որդիներին և պառկեցնում մահճակալի վրա` իրար կողք ու վերմակով ծածկում, ապա ինքը դուրս է գալիս տանից:Դեպքը տեղի է ունեցել 07.09.2011թ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular