ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեոբոշշևիզմ. Ленин - жил, Ленин - жив, Ленин - будет жить!

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն բացում է քաղաքական դպրոց: Առաջին հայացքից այս սրբագույն կրթական առաքելության և որոշման մեջ արգահատելի ոչինչ չկա, սակայն, մյուս կողմից, հետաքրքրական է, թե ի՞նչ են ուսուցանելու կամ ի՞նչ մոտիվացիա է ունենալու այդ դպրոցը նեոբոլշևիզմի տարրերով հարուստ, ամբողջապես տոտալիտարացված Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, ցանկացած կրթական գործ ունի իր մեջ ռացիոնալի հատիկ, բայց իշխող կուսակցության պարագայում այդ հատիկը չկա, իսկ եթե դա չկա, ապա այն չի կարող լինել առաջադրվող համակարգում: Հասկանալի է, որ «վերջին բոլշևիկ» տիտղոսին արժանացած անձը կարող է նոստալգիկ տրամադրություններ տածել առ բոլշևիկյան համակարգ կամ այդ պետությունը, իսկ բուհերում վերականգնել այնպիսի առարկաներ, ինչպիսիք էին Գիտական աթեիզմը, ՍՄԿԿ պատմությունը, Մարքսիզմ-լենինիզմը և այլն:
Բայց քանի որ ժամանակները փոխվել են, ապա դրանց կարող են փոխարինել ասենք` Եկեղեցին միակ փրկիչ գիտական դասընթացը կամ Ցեղակրոնության ուսմունքը և դրա հիմնարար հատկանիշները: Դպրոցներում մինչև չորրորդ դասարանը սովորողները կարող են կոչվել նժդեհիկներ (տողերիս հեղինակը բնավ վերապահում չունի Նժդեհի անձի և առաջադրված գաղափարների վերաբերյալ, վերապահում ունի դրանք վերափոխողների` ներկայիս իշխողների նկատմամբ), 5-9-րդ դասարանցիները կկոչվեին խուստուփիկներ, իսկ ահա ավագ դպրոցում արդեն կկայանային որպես Ցեղակրոններ: Սա շատ ավելի հեշտ կլիներ, կներառեր միանգամից ամբողջ կրթական համակարգը և հանրակրթության մեջ կներդրվեր պետական միջոցներով: Չնայած կարծում ենք, որ հեռու չէ նաև այդ օրը: Թե չէ առանձին քաղաքագիտական դպրոց բացելը, այն էլ կուսակցական, դե, ենթադրվում է, որ կուսակցական միջոցներով, մի քիչ այնպես չի նայվում:
Եվ հետո, տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ են դասավանդելու այդ քաղաքագիտական դպրոցում: Փորձենք առանձնացնել մի քանի դասընթացներ, որոնք կարող են պետք գալ ներկայիս իրավիճակում, այդ դպրոցի սաների համար:
Աճպարարություն. սա հատկապես պետք կգա քվեների հաշվարկի ընթացքում, այս դասընթացը գերազանց ավարտած սովորողները, կարող են առանց մեծ աղմուկ հանելու, դասական ֆոկուսի միջոցով փոխել քվեները:
Արևելյան մարտաձևեր կամ ուժային դասընթացներ. սույն դասընթացի ուսանողները կմասնագիտանան դիտորդներ կամ վստահված անձինք առևանգելու, հանձնաժողովականներին ծեծելու ու նման այլ հմտությունների մեջ:
Բուդդիզմ, կոնֆուցիականություն կամ արևելյան որևէ այլ ուսմունք. սույն հմտությունները ձեռք բերողները կարող են ունենալ ներշնչանքի տարբեր աղբյուրներ: Օգտագործելով կիրառելի հմտությունները՝ նրանք կարող են ներշնչել, որ նախկին կյանքում իր հոգին եղել է 1945 թվականին մահացած Աբրահամ պապիկի մեջ և քվեարկել նրա փոխարեն կամ կարող են հոգեպես փոխակերպվել 1992 թվականից Խաբարովսկում ապրող խոպանչի Օնոյի հատկանիշներով և քվեարկել նրա փոխարեն:
Ինչևե, առարկայացանկը կարող ենք շարունակել, սակայն սկզբնական կայացման համար, կարծում ենք, այսքանն էլ բավական է: Իսկ եթե լրջագույն նայենք այս հարցին, ապա պետք է փաստենք, որ ավելի սարսափելի չի լինում: Պատմությունը և թատրոնն ընդհանրապես նույնական են, ստացվել է այնպես, որ հայոց պատմության մեջ առավել շատ են եղել դրվագային ողբերգությունները: Սա հերթականն է այդ առումով, ավելի ճիշտ, հերթականի կուլմինացիոն արարը:
Հ. Գ. Спасибо родному Сталину за счастливое детство

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular