ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ դուք գիտեք, թե ինչպես են ապրում արաբ շեյխերի կանայք

ՎԻԴԵՈ

Արաբ շեյխերի հարստության մասին լեգենդներ են պատմում։ Նրաց կյանքը հաճախ համեմատում են հեքիաթի հետ։ Սակայն Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բոլոր բնակիչներն են շեյխեր և շատերին է հետաքրքիր, ինչպես են ապրում սովորական արաբական ընտանիքները։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄԷ-ում ընտանիքն առաջին տեղում է։ Կինն այստեղ համարվում է ընտանեկան օջախի պահապան։

Արաբ աղջիկը գրեթե երբեք չի ամուսնանում եվրոպացի տղամարդու հետ։ «Անհավատ»-ի հետ ամուսնության համար նրա մուտքը երկիր կարող է մեկընդմիշտ արգելվել։ Ի տարբերություն կանանց, ԱՄԷ-ում տղամարդիկ շատ հաճախ են ամունսանում օտարեկրյա աղջիկների հետ։ Ամուսնանալու մասին որոշում կայացնում է փեսայի ընտանիքը։ Եթե աղջիկը կտրուկ դեմ է այդ ամուսնությանը, ոչ մեկ չի ստիպի նրան գնալ այդ քայլին։

Այսօր ոչ բոլոր արաբները կարող են թույլ տալ իրենց բազմակնություն, քանի որ կանանց պահելու համար զգալի միջոցներ են պետք։ Արաբական երկրներում ամուսնական պայմանագիրն ամենակարևոր մասն է։ Հարսնցուի փոխարեն պայմանագիրը ստորագրում են նրա երկու հարազատները։

Յուրաքանչյուր կնոջ համար ամուսինը պետք է նոր տուն կառուցի:

Արաբ կանայք ուսում են ստանում աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում:

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular