ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ եք կարծում «Լավ երեկո»-ի Արուս Տիգրանյանի մասին. աննորմալ հարցում՝ նորմալ պատասխաններով,կապշեք ,երբ տեսնեք ինչեր են ասում ժողովուրդը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Լավ երեկոյի» նոր եթերաշրջանի առաջին հաղորդումը մեծ քննարկումների տեղիք տվեց։ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի խոսքն առանց մոնտաժի եթեր հեռարձակելուց զատ լայն քննարկման առարկա դարձավ հաղորդման լրագրող Արուս Տիգրանյանի «Արդարության հետքերով» ռեպորտաժը։ Կանանց միջազգային օրվա առթիվ նա գնացել էր Աբովյանի քրեակատարողական հիմնարկ` կալանավայրում գտնվող կանանց մասին ռեպորտաժ պատրաստելու նպատակով։

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Ի սկզբանե ուրախ, հումորային ռեպորտաժներ ունենալու նպատակով ստեղծված «Արդարության հետքերով»–ն այս անգամ քննադատվեց։ Լայն քննարկումների առարկա է դարձել հարցը, որ ռեպորտաժը պատրաստվել է ավելի բարձր ռեյթինգ ունենալու համար և անցել է հումորի  թույլատրելի սահմանագիծը, հեգնել մարդկանց, քանի որ քրեակատարողական հիմնարկներում տարբեր ճակատագրերով մարդիկ կան, որոնք որոշ առումներով համարվում են խոցելի խումբ։

Նշենք, որ մինչև «Լավ երեկոյի» նոր եթերաշրջանի մեկնարկը Արուս Տիգրանյանը հարցազրույց էր տվել Tert.am Life–ին և, անդրադառնալով ռեպորտաժը զավեշտալի դարձնելու և մարդկանց չվնասելու սահմանին, ասել էր. «Շատ դեպքեր են եղել, երբ ունեցել ենք մի քանի անգամ ավելի ծիծաղելի կամ ռեյթինգային հարցումներ, սակայն եթեր չենք հեռարձակել` հասկանալով, որ այդ մարդու համար կարող է շատ ցավալի լինել։ Մենք չենք վազում մարդկանց խայտառակելու հետևից, կա շատ նուրբ սահման հումորի և «ձեռ առնելու» միջև։ Վստահ եմ, որ այն, ինչ մինչև այսօր եթեր է հեռարձակվել, եղել է հումորի սահմանում։ Ազգային մտածողության տեսանկյունից մենք ունենք ամեն ինչ ծանր տանելու, քննադատելու բնավորություն, ինչի դեմ չես կարող  պայքարել, ուղղակի պետք է փորձես մի քիչ թեթև, ուրախ լինել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular