ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Առաքելյան. «Գնացի էրգիր, որ տեսնեմ տունս»

ՎԻԴԵՈ

Տան կարոտը միշտ ձգել է պանդուխտ հային: Օտար ափերում դեգերող, լավաշի երկիրը պաշտող մարդը չի հարմարվում օտարի հողին:

«Գնացի էրգիր, որ տեսնեմ տունս». ահա այս տողերի կատարողը Կարեն Առաքելյանն է, ով վերջին տարիներին ապրում է արտերկրում ու փափագը սրտում միշտ հայրենիքի հետ է: Նա վերջերս ներկայացրեց «Ախ տունս, տունս» տեսահոլովակը, որով հուզեց թե՛ իր կատարողական արվեստով, թե՛ երգի ազդեցիկությամբ:

Տեղեկացանք, որ տվյալ աշխատանքի խոսքի և երաժշտության հեղինակը Աղավնի Նիկողոսյանն է , գործիքավորողը` Գարեգին Առաքելյանը, ռեժիսորը` Գարիկ Խաչիկյանը: Թե ինչպես ընտրվեց այդ երգը հատուկ տեսահոլովակ ունենալու նպատակով, զրույցի ընթացքում պարզեցինք երգիչ Կարեն Առաքելյանից:

- Դուք ներկայացնում եք նոր տեսահոլովակ, որտեղ կարոտ ու սեր կա դեպի հայրենի տունը: Մանրամասնեք, խնդրեմ, ինչպե՞ս ընտրվեց այն:

- Նախ ողջունում եմ աշխարհասփյուռ հայությանը և շնորհակալությունս եմ հայտնում հարցազրույցի համար, իսկ ինչ վերաբերվում է երգի ընտրությանը, ասեմ, որ շատ եմ սիրում Աղավնի Նիկողոսյանի գրած այս երգը, այն կարծես ամեն հայի հոգուց ծնված լինի, այդ պատճառով ինձ մոտ ցանկություն առաջացավ անպայման ունենալ տեսահոլովակ ու տվյալ աշխատանքով ներկայանալ:

Հավելեմ, որ հաճելի, պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ եմ աշխատել: Իմ կարծիքով՝ կարողացել ենք մեր սրտի խոսքը փոխանցել հանդիսատեսին, ունկնդրին:

- Դուք ևս ապրում եք արտերկրում. հային բնորոշող մի քանի բառով նկարագրեք, թե ինչպես նրան կտարբերեք այլազգիներից:

Այստեղ հայերը տարբերվող են իրենց մարդամոտությամբ, կենսախինդ ու զգացմունքային են ավելի՝ ի տարբերություն գերմանացիների:

- Հավատո՞ւմ եք, որ մի օր հայությունը մի հարկի տակ է հավաքվելու:

Այո, հավատում եմ, որ գալու է այդ բաղձալի օրը և հայերով մի հարկի տակ ենք հավաքվելու մեր բնօրրանում, որ ավելի ուժեղացնենք, շենացնենք մեր պապերի երկիրը:

- Մի տեսակ թախիծ, տխրություն կա Ձեր երգում. իսկ ձեր հաջորդ երգը ինչպիսի՞ն կլինի:

Կարծում եմ՝ հաջորդ երգը ուրախ նոտաներ կունենա, սիրում եմ նաև տրամադրություն և հոգեվիճակ փոխող աշխույժ երգեր կատարել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular