Կարիճներ, այսօր հանգամանքները դասավորվում են ձեր օգտին․ մարտի 16-ի աստղագուշակը
ՎԻԴԵՈԽոյ. Այսօր որոշակի հաջողության կհասնեք եւ գոհ կմնաք: Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվում: Հնարավոր են բազմախոստում ծանոթություններ: Ստիպված կլինեք սակայն, մշտապես զգոնություն պահպանել` հունից դուրս չգալու համար: Նույնիսկ չափից դուրս դրական ապրումները կարող են այսօր ձեզ նյարդային պոռթկման բերել:
Ցուլ. Օրը հարմար է լիովին գործերին նվիրվելու համար: Կարող եք հանդիպումներ ունենալ ողջ օրվա ընթացքում, քննարկել կարեւոր հարցեր, բանակցել գործարքների շուրջ: Հատկապես ուշադիր եղեք, որ գործերի հոսանքի մեջ չհարվածեք հարազատ մարդու շահերին, այլապես կարող է տեւական կերպով հարաբերություններ փչացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:
Երկվորյակ. Այսօր դժվար թե ինչ որ բան տեղի ունենա, որը ձեզ կհանի հավասարակշռությունից: Այն ինչ այսօր մտադրվել եք անել, կկարողանաք: Կբավարարեն եւ ուժերը եւ մտավոր կարողությունը: Օրը հարմար է աշխատանքային հաջողությունների հասնելու համար: Միակ բանը, որից պետք է զերծ մնաք այսօր, պարտքեր կուտակելն է:
Խեցգետին. Բարեհաջող ժամանակահատված է մասնագիտական գործերը կարգի բերելու համար: Կնկատվեք ղեկավարության կողմից եւ կարժանանաք դրվատանքի: Եթե ունեք դժգոհություններ ներկայիս աշխատավայրից, կարող եք սկսել ավելի հեռանկարային գործ որոնել:
Առյուծ. Ներկայումս դուք կլինեք չափազանց խոցելի եւ հնարավոր է տրվեք ցանկացած սադրանքի, հանդես գաք որպես կոնֆլիկտային մարդ, ստեղծեք տարատեսակ պատմություններ ձեր շուրջը: Այսօր ամենից ճիշտն այն կլինի, որ պարզապես հեռու մնաք ցանկացած գործողությունից: Երեկոյան կարող եք դուրս գալ մաքուր օդի` թարմանալու:
Կույս. Այսօր էներգիայի պակաս կզգաք: Կհասկանաք, որ գերհոգնածությունը եւ շատ աշխատանքը պարզապես հյուծել է ձեզ: Օրը նվիրեք հանգստին եւ ուժերի վերականգնմանը: Փոխեք կենսառիթմը: Եթե կա հնարավորություն, արձակուրդ վերցրեք:
Կշեռք. Այսօր ձեր զգայական ընկալունակությունը բավական բարձր է: Սուր կերպով արձագանքում եք ցանկացած ելեւէջումի, տրամադրության ցանկացած տատանման: Ավելի զգույշ եւ հանգիստ եղեք: Հնարավոր է դառնաք խաբերության զոհ: Ուշադիր եղեք ձեր ֆինանսական միջոցներին:
Կարիճ. Հանգամանքները դասավորվում են ձեր օգտին եւ շատ հարցեր կարգավորվում են ինքնըստինքյան: Միաժամանակ ուժեղանում է մրցակցությունը աշխատավայրում: Անակնկալ իրադարձությունները կամ ստացած տեղեկությունները կստիպեն ձեզ արագ կողմնորոշվել եւ արձագանքել:
Աղեղնավոր. Պլանավորեք մի քանի գործ եւհատկապես այսօրվա համար ժամանակ հատկացրեք հանգստի համար: Գործընկերների գործողությունները կամ անգործությունը կարող է սրտեղության պատճառ հանդիսանան ձեզ համար, սակայն մի փորձեք ինչ որ բան պարզաբանել: Եթե հրատապ գործեր չկան, կարող եք օրվա մեծ մասը նվիրել ընթերցանությանը:
Այծեղջյուր. Հարմար ժամանակ է, որպեսզի կենտրոնանաք արտադրական խնդիրներ կարգավորելու վրա: Կարող եք զբաղվել նաեւ տնային գործերով: Հնարավոր են նոր ծանոթություններ, նոր սիրավեպի սկիզբ: Ուշադիր եղեք շրջապատի մարդկանց հանդեպ:
Ջրհոս. Օրը չի կարելի համարել անհաջող, սակայն լիարժեք հաջողության էլ չեք հասնի: Օրվա ընթացքում կառաջանան վիճելի հարցեր, որոնք կկարողանաք կարգավորել, սակայն միայն մասնակիորեն: Օրը կտրամադրի ձեզ ռոմանտիկ արկածների մեջ մտնելու:
Ձկներ. Օրը ձեզ կպարգեւի բազմաթիվ հաճելի անակնկալներ: Այսօր դուք հակված եք խելահեղ կերպով նետվելու սիրային հարաբերությունների հորձանքը: Հիշեք, որ այսօր որքան սեր եւ ջերմություն պարգեւեք սիրելիին, այնքան ավելի լավ կընթանան հարաբերությունները: