Զույգը ցնցված էր, երբ հյուրանոցի համարում հայտնաբերեց թաքնված տեսախցիկ
ՎԻԴԵՈՊատկերացրեք ինչպես իրեն կզգա ամուսնական զույգը, որը ցանկանալով առանձնանալ և հանգստանալ, հայտնաբերի, որ իրենց նկարահանում են թաքնված տեսախցիկով: Տհաճ և զազրելի երևույթ է, որի կազմակերպիչները անպայման պետք է պատժվեն:
Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայում, երբ Դրեկն ու իր կինը հյուրանոցում սենյակ են վարձել, որպիսի վայելեն իրենց հանգիստը: Դրեկի աշխատանքը կապված էր տեխնիկայի հետ, նկատելով առաստաղին տեղադրված սարքավորում, սկսեց այն մանրամասն ուսումնասիրել և հայտնաբերեց, որ դա թաքնված տեսախցիկ է: Այն ուղղված էր հենց մահճակալի վրա, բնականաբար զույգը ցնցված էր:
Նրանք դիմեցին ոստիկանություն: Հյուրանոցի տիրոջը ձերբակալեցին: Հետաքննության արդյունքում պարզվեց, որ հյուրանոցի համարներում բազմաթիվ նկարահանումներ են կատարվել, սակայն հյուրանոցի տերը պնդում էր, որ սենյակների վարձակալները տեղյակ են եղել նկարահանումների մասին, այդ ամենը կատարվել է նրանց համաձայնությամբ:
Մանրամասները՝ այստեղ