ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Ասլանյանի և Մարիամ Ալեքսանյանի հարսանեկան առաջին լուսանկարները

ՎԻԴԵՈ
Վերջին օրերին դերասան Կարեն Ասլանյանը և «Բացիր աչքերդ» հեռուսասերիալից հայտնի դարձած Մարիամ Ալեքսանյանը միասին լուսանկարներ են հրապարակում՝ չբացահայտելով, թե ինչն է  նրանց մտերմիկ լուսանկարների պատճառը, իսկ այսօր արդեն նրանք հարսի և փեսայի կարգավիճակում են ներկայացել: Նոր լուսանկարները նոր քննարկումներ են բարձրացրել. իրական սիրավե՞պ, թե՞ պարզապես հերթական նկարահանումներ, մինչ մարդիկ այս հարցերի շուրջ տարբեր ասեկոսեներ կհյուսեն, Life.panorama.am-ը կապ հաստատեց Կարեն Ասլանյանի հետ:
 
Ավելի մանրամասն ՝ այստեղ
 
«Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ: Ամեն ինչ ժամանակը ցույց կտա, առաջիկայում բացահայտումներ են սպասվում: Հիմա ես դեռևս այդ մասին խոսելու իրավունք չունեմ»,- նշեց Կարենը:
 
 
Ըստ տարածված լուրերի՝ Կարենին և Մարիամին ամուսինների կարգավիճակում տեսնելու ենք «Շանթ» հեռուստաընկերության նոր սերիալում: Ի դեպ՝ Life.panorama.am-իտեղեկություններով, այդ նույն հեռուստասերիալում են նկարահանվում Ժաննա Բուտուլյանը, Անի Պետրոսյանը, Սուրեն Առուստամյանը և Յուլյա Ֆինկը:
 
Հիշեցնենք, որ Կարեն Ասլանյանին հեռուստադիտողը շուրջ 7 ամիս, որևէ նախագծում չի տեսել: Կարենի վերջին աշխատանքը «Դեպի երազանք» հեռուստասերիալում էր:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular