ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենաանտանելի բնավորության տեր հորոսկոպի նշանները

ՖՈՏՈ

Խոյ

Եթե Ձեզ բախտ է վիճակվել Ձեր կյանքի ուղու վրա հանդիպել Խոյի, կարող եք վազել դեղատուն ու հակադեպրեսանտներ գնել։Նա կարող է գերեզման հասցնել Ձեզ իր համառությամբ ու էգոիզմով, որը նա դրսևորում է մանկական անմիջականությամբ։ Անգամ եթե նա գիտի, որ սխալ է, ապա, միևնույն է, վիճելու է զուտ հանուն սկզբունքի։ Նա միշտ ունի իր կարծիքը ցանկացած հարցի շուրջ, անգամ այն դեպքում, երբ նա տվյալ հարցից գլուխ չի հանում։

Ցուլ

Համարում է, որ կարող է անել այն ամենն, ինչ ցանկանա , նա միշտ գոհ է իրենից, անգամ եթե հպարտանալու առիթ, ըստ էության, չկա։ Իր անտանելի համառությունը Ցուլը համարում է բնավորության տոկունություն՝ հարիր իսկական տղամարդուն, ժլատությունը համարում է ողջամիտ տնտեսում, իսկ պեսիմիզմի հակվածությունը՝ աշխարհի իրատեսական ընկալում։

Երկվորյակներ

Նրանց հետ հաստատ չես ձանձրանա, բայց նրան հետ շփման երկու շաբաթից հետո քեզ սպրինտեր կզգաս, ով հետ է մնացել մրցավազքում ու ուժասպառ է։ Եթե դու ի զորու ես դիմանալ Երկվորյակներին ու նրանց անդադար փոփոխությունների անասելի հակմանը, ապա քո պատվին պետք է արձան կանգնեցնել։ Նրանք զվարճանում են մեկ այստեղ, մեկ այնտեղ, սիրում են գլուխ հարթուկել ու ծաղրել։

Խեցգետին

Այս ձանձրալի ու նվնվան նշանը յուրաքանչյուր կնոջ մետ փնտրում է իր մոր շարունակությունն ու եթե գտնում է իր իդեալը, ապա անպայման փորձում է ամուսնանալ։ Խեցգետինն ընտանեկան օջախի ու հարմարավետության մեծ սիրահար է, բայց նա ժամանակից շուտ գերեզման կհասցնի կնոջը՝ ափսեները ճիշտ լվանալու, կատվին ճիշտ կերակրելու, ձվածեղը ճիշտ պատրաստելու վերաբերյալ գանգատներով։

Առյուծ

Առյուծը ֆիքսված է իր անձի վրա ու չի տեսնում իր շուրջ ոչինչ, բացի իրենից, թերևս միայն նրանց, ովքեր հիանում են իրենով։ Նա մեծամիտ է և համարում է իրեն շատ մեծահոգի, որպեսզի հիշի և՛ վիրավորանքները, և խոստումները։ Արքայական այս կերպարը պաշտում է փող ծախսել, ազատ ու շռայլ կյանք վարել ու շրջապատել իրեն աղջիկներով։ Անասելի խանդոտ է, դյուրագրգիռ ու նեղացկոտ։

Կույս

Սարսափելի պեդանտ։ Նա կարող է քայքայել նյարդերդ՝ տարբեր մանր-մունր բաների համար նոտացիաներ կարդալով։ Կույսը գանգատվելու է, որ յուղի մեջ շատ խոլեստերին կա, տապակածը շատ վնասակար է ստամոքսի համար և այլն։ Անտանելի ծույլ է, բայց համարում է իրեն աշխատասեր, որովհետև մեկ-մեկ կարող է ինչ-որ մանր գործեր անել։ Էմոցիաների հետ չունի, իսկ սիրուն վերաբերվում է մեծ զգուշությամբ։

Կշեռք

Կասկածամիտ են, թաքցնող ու մանրախնդիր։ Նրանք դյուրագրգիռ են ու կարող են զայրույթը թափել առաջին պատահածի գլխին, եթե գործերը գնան ոչ այնպես, ինչպես իրենք կցանկանային: Իրենք իրենց համար տարբեր պրոբլեմներ են հորինում, որոնք հետո երկար լուծում են։

Կարիճ

Զզվելի, քչփորող ու հիշաչար Կարիճը մշտապես դյուրագրգիռ վիճակում է, եթե ինչ-որ բան այնպես չէ արված, ինչպես նա է ճիշտ համարում։ Մշտական կշտամբանքներն ու մռայլ հայացքը, որն ի զորու է խելագարության հասցնել ու մինչև գոտկատեղ գետնի մեջ խրել, կարող են գժվացնել ում ասես։

Աղեղնավոր

Նա չի ստում, բայց միայն այն պատճառով, որ նրա էությունը տանել չի կարողանում սուտը։ Չի ստում անգամ այն ժամանակ, երբ ճիշտն ասելը նպատակահարմար չէ, իսկ եթե նա քեզ ստի մեջ բռնացնի, ապա անախորժությունների սպասիր։ Աղեղնավորն անասելի խանդոտ է, բայց ինքը ոչ մի շրջազգեստ բաց չի թողնում։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն անասելի համառ են ու չեն ենթարկվում համոզման։ Անգամ եթե նա համաձայնվում է քեզ հետ ինչ-որ հարցի լուրջ, ապա դա զուտ այն պատճառով է, որ ձեր կարծիքները համընկել են, կամ էլ պարզապես չի ցանկանում «խոզերի առջև մարգարիտներ շաղ տալ»։Այծեղջյուրը ձանձրալի է, դժվարությամբ է հանդուրժում ուրախ և աղմկոտ խնջույքները, ու առհասարակ հասարակությունը կարող է կորցնել նրան, եթե նրա հետ չտանեն համապատասխան աշխատանքներ։

Ջրհոս

Ջրհոսը պաշտում է երազել ու մտածել գրանդիոզ պլանների մասին, բայց նրա էներգիան ու համբերությունը հազվադեպ են հերիքում, որ նա գոնե սկսի ինչ-որ բան։ Նա կարող է խոստանալ մի աշխարհ բան, ընդ որում, այդ պահին նա անկեղծորեն հավատում է, որ ի կատար կածի խոստումները, բայց մի՛ հավատացեք նրա քաղցր խոսքերին։ Լուրջ հարցերում ավելի լավ է հույս չդնեք Ջրհոսների վրա, ու առավել ևս պետք չէ երազել, կարող եք պատասխանատվությունը դնել նրա առնական ուսերին։

Ձկներ

Ձկներն ապրում են իրենց աշխարհներում ու իրենց կանոններով և որպես հետևանք՝ բացարձակ հարմարված չեն իրական կյանքին։ Ձկները հոգում երեխաներ են. նրանք վճռական չեն, անասելի զգայական են, նրանց մասին անդադար պետք է հոգ տանել, այլապես նրանք կարող են կորել իրենց անինքնուրույնության պատճառով։

Շարունակությունը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular