ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք երևի տենց էլ ավագանի չդառնաք․ Միքայել Դովլաթյանը՝ Զարուհի Փոստանջյանին

ՎԻԴԵՈ

«Այստեղ ես չարի ուժ եմ տեսնում, շատ վտանգավոր սադրանք կա»,- անդրադառնալով Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանափոխելու առաջարկին՝ հայտարարեց Միքայել Դովլաթյանը:

Դիմելով Զարուհի Փոստանջյանին՝ նա ասաց. «Հիպոթետիկ կերպով պատկերացնենք, թե ձեր նախաձեռնությունն անցնում է. ինչի՞ն եք դուք ուզում հասնել՝ որ սպարապետի հազարավոր զինակիցներ վրդովվե՞ն, դուրս գա՞ն փողոց: Սա ուղերձ է ո՞ւմ համար՝ այն երիտասարդների՞, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ Վազգեն Սարգսյան պատկերացնելով՝ իրենց կյանքը տվեցին: Չի՛ լինելու, երբե՛ք չի լինելու»:

Կրկին դիմելով Զարուհի Փոստանջյանին՝ նա ասաց. «Դուք տենց էլ երևի ավագանի չդառնաք: Խորհրդարանի բանը ձեզ շատ է տանջում: Սա խորհրդարան չէ, ավագանու ինստիտուտը լրիվ ուրիշ է: Ձեզ ընտրել են, որ դուք զբաղվեք Երևանի զարգացման ստրատեգիայով»:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular