ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմացեք՝ ով եք դուք. ամեն ինչ կենդանակերպի նշանների մասին

ՖՈՏՈ

Ներկայացվող 4 կետերը կօգնեն ճանաչել կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին։

Խոյ

1. Սիրում են շատ գումար ունենալ։
2. Տանել չեն կարողանում դանդաղաշարժ մարդկանց, ովքեր ժամանակը հիմարությունների վրա են ծախսում այն դեպքում, երբ շատ ավելի կարևոր բաներ կան։ Նրանց ափերից հանում են մարդիկ, ովքեր խանգարում են իրենց։
3. Բնավորությամբ խոլերիկ են։
4. Երջանիկ թիվը՝ 3։

Ցուլ

1. Սիրում են, երբ ծանոթներից ավելի հաջողակ են, ավելի խելացի, ավելի հարուստ, ավելի գեղեցիկ։ Այս դեպքում Ցուլից ավելի երջանիկ մարդու չեք կարող գտնել։
2. Տանել չեն կարողանում աննրբանկատությունը։
3. Բնավորությամբ ֆլեգմատիկ են։
4. Երջանիկ թիվը՝ 6։

Երկվորյակներ

1. Սիրում են, երբ օրը նման չէ նախորդներին։ Փոփոխություններ. Ահա թե ինչ են ամենաշատը սիրում Երկվորյակները։
2. Տանել չեն կարողանում, երբ խախտում են իրենց անձնական տարածքը։ Հումորի բացակայությունը ևս հանում է նրանց հունից։
3. Բնավորությամբ սանգվինիկ են։
4. Երջանիկ թիվը՝ 4։

Խեցգետին

1. Սիրում են, երբ բոլորը տանն են ու երջանիկ։ Երջանիկ են, երբ հարազատներն ու ընտանիքի անդամները ուրախ են ու բավարարված։
2. Տանել չեն կարողանում ցուցադրական շքեղությունը, կոպիտ մարդկանց։
3. Բնավորությամբ մելանխոլիկ են։
4. Երջանիկ թվերը՝ 2, 22, 222 և այլն։

Առյուծ

1. Սիրում են կարգավիճակ։ Որքան այն բարձր է, այնքան երջանիկ է Առյուծը։ Իսկապես մտահոգվում են, երբ շրջապատում որևէ մեկն ավելի ուժեղ է, խելացի ու հարուստ։
2. Տանել չեն կարողանում, երբ ցույց են տալիս իրենց սխալները։ Չեն սիրում նաև բամբասանք։
3. Բնավորությամբ խոլերիկ են։
4. Երջանիկ թիվը՝ 1։

Կույս

1. Սիրում են, երբ հասկանում են իրենց։ Ամենապարզ նշանն են, և բավական դժվար են համախոհներ գտնում։
2. Տանել չեն կարողսնում կամակոր և մեծամիտ մարդկանց։ Անտարբերությունն այն հատկություններից է, որի հետ Կույսերը չեն կարողանում հաշտվել։
3. Բնավորությամբ ֆլեգմատիկ են։
4. Երջանիկ թիվը՝ 4։

Կշեռք

1. Սիրում են էսթետիկ հաճույք ստանալ։ Պաշտում են, երբ իրենց շուրջ ամեն ինչ գեղեցիկ է։
2. Ատում են, երբ իրենց փորձում են օգտագործել հանուն որևէ բանի։ Տանել չեն կարողանում անտարբերությունը։
3. Բնավորությամբ սանգվինիկ են։
4. Երջանիկ թիվը՝ 6։

Կարիճ

1. Սիրում են մրցակցել։ Իրական հաճույք են ստանում, եր հանդիպում են մարդու, ում հետ կարելի է մրցել և, իհարկե, հաջողության հասնել։
2. Ատում են երկերեսանիությունը։
3. Բնավորությամբ մելանխոլիկ են։
4. Երջանիկ թիվը՝ 3։

Աղեղնավոր

1. Սիրում են արկածներ։
2. Տանել չեն կարողանում անազնիվ մարդկանց։
3. Բնավորությամբ խոլերիկ են։
4. Երջանիկ թիվը՝ 5։

Այծեղջյուր

1. Սիրում են, երբ կարողանում են կյանքի իդեալական ծրագիր մշակել, որը կարելի է դանդաղ իրագործել։
2. Տանել չեն կարողանում բացասական մարդկանց, ովքեր միշտ դժգոհ են։ Չեն սիրում նաև նախաձեռնողականություն չցուցաբերող մարդկանց, ովքեր չեն ցանկանում ավելի լավը լինել։
3. Բնավորությամբ ֆլեգմատիկ են։
4. Երջանիկ թիվը՝ 7։

Ջրհոս

1. Սիրում են պարզապես ապրել։ Միշտ երջանիկ են, քանի որ նրանց երջանկության համար ոչինչ հարկավոր չէ։
2. Տանել չեն կարողանում համառ, անհանդուրժող մարդկանց, ովքեր նախնադարին բնորոշ հատկություններ ունեն։ Չեն սիրում նաև, երբ իրենց ստիպում են որևէ բան անել։
3. Բնավորությամբ սանգվինիկ են։
4. Երջանիկ թիվը՝ 8։

Ձկներ

1. Սիրում են զգալ սեփական պիտանիությունը։ Նրանց երկրորդ շնչառությունը բացվում է այն ժամանակ, երբ հայտնվում է մեկը կամ ինչ-որ բան, որն իր ուշադրության և մասնակցության կարիքն ունի։
2. Տանել չեն կարողանում ավելորդ սպասումներ։ Ատում են, երբ մարդիկ չեն կատարում սեփական խոստումները։
3. Բնավորությամբ մելանխոլիկ են։
4. Երջանիկ թիվը՝ 9։

Շարունակությունը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular