ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզո՞ւմ եք երկար մազեր ունենալ. կարդացեք սա

ՖՈՏՈ

Fabiosa.com-ը ներկայացրել է խորհուրդներ, որոնք կօգնեն ունենալ երկար ու գեղեցիկ մազեր։

Ճիշտ սանրվեք։ Մազերը լվանալուց անմիջապես հետո սանրելն ամենավատ բանն է, որ կարող եք անել դրանց հետ։ Դա հանգեցնում է մազաթափության ու ֆոլիկուլների վնասման։ Մազերը սանրեք այն ժամանակ, երբ դրանք արդեն չոր են, օգտագործեք փայտե սանր, որը քիչ ատամներ ունի։

 

Կոնդիցիոներ օգտագործեք։ Եթե մազերը փարթամ են, և ամեն անգամ լվանալուց հետո դրանք դժվար է կարգի բերել, կոնդիցիոներ օգտագործեք, որպեսզի դրանք փափուկ մնան։

Մազերը լվանալիս ամեն անգամ շամպուն մի օգտագործեք։ Մազերի հաճախ լվանալը կարող է վնասել ֆոլիկուլները, ինչը կհանգեցնի մազերի թուլացման։ Եթե հաճախակի եք լվանում մազերը, ամեն անգամ շամպուն մի օգտագործեք։

Շաբաթվա ընթացքում մեկ անգամ մազերին յուղ կամ դիմակ քսեք։ Ներկելը վնասում է մասերը, իսկ յուղերի և դիմակների օգտագործումը կօգնի ամրացնել դրանք, փափկեցնել ու գեղեցիկ տեսք հաղորդել։

Փոխեք բարձը։ Բամբակյա բարձ օգտագործելու դեպքում շփման ընթացքում մազերը թուլանում են։ Օգտագործեք մետաքս կամ ատլաս։

Մազերը սառը ջրով լվացեք։ Շատերն են բողոքում, որ ցուրտ եղանակին մազաթափություն է առաջանում։ Դա կարող է տեղի ունենալ նաև այն պատճառով, որ տաք ջուրը չորացնում ու վնասում է մազերը։ Մազերը հարկավոր է լվանալ մի փոքր սառը ջրով։

Շարունակությունը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular