ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԾ-ի էժանագին շոուներին ծափահարողներ այլևս չկան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ վաղ անցյալում «Ժառանգության սաղմից պոկված» եւ այսօր իրեն «հասուն ծիրան» երեւակայող ԱԺ նախկին պատգամավոր, ներկայիս Երեւանի ավագանու «ԵԾ» ղեկավար Զարուհի Փոստանջյանը կրկին բեմահարթակում է այս անգամ, սակայն, քաղաքապետարանի: Տրագիկոմեդիկ ժանրում իրեն տեսնող, սակայն դերասանական արվեստի նյուանսներն այդպես էլ չյուրացրած Զարուհին բազում դերերում է հանդես եկել, հիմնական նրա կերպարը իբր պայքարող է, սակայն դա միայն առաջին հայացքից: Իրականում ներքին խռովություն ունենալով ինքն իր հետ սույն տիկինը փորձում է բավարար ներդաշնակություն գտնել այն միջավայրում, որում բախտի բերմամբ կամ պատահմամբ հայտնվել է: Բայց արի ու տես, որ խռովությունն ավելի զորեղ է, կարճ ժամանակ արտաքինից հանգիստ թվացող տիկնոջ մեջ կարծես թե հաղթում է երկրորդ «ես»-ը, որը քաոսի ու ապոկալիպսիսի սիրահար է եւ հենց այստեղ է, որ Զարուհին դառնում է այլոց գործիքը: Ըստ տարածվող լուրերի, Զարուհու այս վիճակից օգտվում են շատերը, ովքեր էլ հովանավորչություն ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերում՝ ակնկալելով պատվերի ճշգրիտ կատարում: Ասում են, թե Զարուհին վերջին շրջանում նոր հովանավորներ է գտել եւ պատվերն այս անգամ մարդկային ու բարոյական արժեքներից դուրս է. դրա վառ ապացույցն էր երեկ Զարուհու ելույթը քաղաքապետարանի դահլիճում: «Երկիր ծիրանի» խմբակցությունը առաջարկեց անվանափոխել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը՝ վերանվանելով այն Վ. Վիլսոնի պատվին: Զարուհու այս առաջարկը հերթական խենթությունն էր, որը ,սակայն, ճիշտ ու արժանի պատասխան ստացավ ՀՀԿ խմբակցության կողմից: Նրա գործընկերները այս առաջարկը որակեցին որպես դավաճանություն, թուրքին հարիր պահվածք, անգամ քաղաքական պոռնկություն: Հարկ է նկատել, որ ՀՀԿ-ի այդ պահվածքը ոչ այնքան արձագանք էր Զարուհու ցնդաբանությանը, այլ՝ հակահարված: Իշխող կուսակցության թիմը Զարուհու ու իր պատվիրատուների վրա կարծես մատ թափ տվեց՝ ցույց տալով, որ երբեք թույլ չի տա էժանագին շոուների թեմա դարձնել ազգի նվիրյալներին, այն մարդկանց, ում շնորհիվ է, որ այսօր Զարուհին ու իր նմանները մաքուր օդ են շնչում խաղաղ երկնքի տակ ու փորձում խարխլել պետականության չճոճվող սյուները: Փաստացի երեկ Զարուհին կատարեց իր հերթական պատվերը, որից ազգադավության, անազնվության ու կեղտի հոտ էր փչում…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular