Մարտի 21-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Այսօր ոչ մի հարցում իրավունք չունեք չեզոք դիրքորոշում զբաղեցնել: Կանգնեք նրա կողքը, ով ճիշտ է և արդար:
Ցուլ
Բավական հանգիստ օր է, ինչը ձեզ թույլ կտա մտածել ապագայի, ապագա գործողությունների մասին: Ռեալ բաներ ծրագրեք և ամեն ինչ կստացվի:
Երկվորյակ
Շտապողականությունը ձեր թշնամին է: Ինչ գործ էլ ձեռնարկեք, հանգիստ, անշտապ արեք, թե չէ կձախողվեք:
Խեցգետին
Աշխատավայրում կոնֆլիկտները չեն բացառվում: Դրա մեղավորը դուք չեք, բայց շատերը կան, որոնք ձեր վատն են ցանկանում:
Առյուծ
Այսօր դուք ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի, դուք երկընտրանքի առաջ եք կանգնած, բայց ժամանակն է կողմնորոշվելու:
Կույս
Աշխատավայրում, ընտանիքում ամեն ինչ նորմալ կլինի, ինչը չես ասի անձնական կյանքի մասին: Սիրելիի հետ վեճերը չեն բացառվում:
Կշեռք
Դուք ձեզ այսօր բավական ուժեղ կզգաք, դա կնկատեն շրջապատող մարդիկ և շարունակ ձեզանից օգնություն կխնդրեն:
Կարիճ
Այսօր հարաբերությունները պարզելու լավագույն օրը չէ, եթե անգամ ինչ որ մեկի հետ վեճ ունեք, տաք գլխով հարցերը մի լուծեք:
Աղեղնավոր
Մտքերը, որոնք առաջին հայացից անիրականանալի կթվան, իրականում այնքան իրականանալի են, որ դուք էլ կզարմանաք:
Այծեղջյուր
Ժամանակն է մտածեք գործը փոխելու մասին, այժմ ձեր վիճակը լավ է, բայց դա ժամանակավոր է:
Ջրհոս
Ձեզ մոտ ցանկություն կառաջանա փոխելու կյանքը, բայց հիմա լուրջ փոփոխություններ անելու ժամանակը չէ:
Ձկներ
Եթե միայնակ եք, չի բացառվում, որ կգտնեք ձեր 2-րդ կեսին, եթե արդեն ունեք զուգընկեր, հարաբերությունները կլրջանան: