ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են գուշակում աստղերը յուրաքանչյուր նշանի սիրո վերաբերյալ.2018 թվականի սիրային աստղագուշակ

ՎԻԴԵՈ
Խոյ. 2018 թվականը Խոյերի համար սիրո տեսանկյունից շատ բուռն է լինելու: Առավել վառ կլինի հատկապես տարվա առաջին կեսը: Ձեզ կհամակի անսպասելի սիրահարվածությունը, սիրային կապեր ձեզանից հեռու գտնվող կամ ստեղծագործ եւ ազդեցիկ անձանց հետ: Որոշ Խոյեր կգտնեն իրենց երկրորդ կեսին ուսումնական հաստատություններում կամ էլ վերապատրաստման դասընթացների ժամանակ:
 
Ցուլ. 2018-ի առաջին կեսին Ցլերի մոտ կարեւոր փոփոխություններ են լինելու՝ տուն եւ ընտանիք հասկացությունների հետ կապված: Աստղերը ձեզ հաջողություն են խոստանում այս ասպարեզում, սակայն դուք պետք է հասկանաք, որ ձեր ապագայի համար պետք է մոռանաք ձեր անցյալը, բաց թողնեք անհամապատասխան մարդկանց կամ էլ սահմանափակեք ծնողների ազդեցությունը ձեր սիրային հարաբերությունների վրա: Դուք կգիտակցեք, որ ցանկանում եք ձեր կողքին տեսնել այնպիսի մեկին, ով կիսում է ձեր արժեքները եւ հայացքները կյանքի նկատմամբ: Հեռանկարային կլինեն այն հարաբերությունները, որոնք կձեւավորվեն փետրվարին եւ հիմնված կլինեն ընկերության վրա:
 
Երկվորյակներ. 2018-ին ձեր անձնական կյանքում բազում վառ պահեր են սպասվում: Առաջին չորս ամիսներին ձեր կյանքում հատկանշական դեր կունենան ձեր շրջապատի մարդիկ՝ կոլեգաները, ընկերները, հարեւանները եւ այլք: Հենց նրանց շրջանում միայնակ Երկվորյակները կարող են գտնել իրենց սերը:
 
Խեցգետին. 2018 թվականը միայնակ Խեցգետիններին սպասվում է բուռն սիրահարվածություն, որը բոլոր նախադրյալները կունենա լուրջ հարաբերությունների ձեւավորման համար: Աստղերը ձեզ հուշում են ուշադրություն դարձնել հակառակ սեռի այն ներկայացուցիչներին, ում հետ դուք ծանոթացել եք աշխատանքի բերումով:
 
Առյուծ. 2018 թվականը Առյուծների համար խոստանում է լինել վերջին տասը տարում ամենահիշարժանը: Իրադարձություններն անձնական կյանքում կեռան հատկապես տարվա առջին կեսին: Ձեզ սպասվում են բազում հաճելի ծանոթություններ: Դուք կդառնաք կոլեկտիվի սիրելին եւ շրջապատված կլինեք հավատարիմ ընկերներով:
 
Կույս. 2018-ի սկիզբը ձեզ համար կլինի խաղաղ ժամանակ փոթորկից առաջ։ Շատ Կույսեր կբացահայտեն իրենց մեջ ռոմանտիզմի իսկական օվկիանոս, ինչը կփոխի նրանց հարաբերությունները սիրելիի հետ:
 
Հարաբերությունները, որոնք կձեւավորվեն 2018 թվականին, լի կլինեն հարազատության զգացումով: Հնարավոր է նաեւ պլատոնական, անփոխադարձ սեր, որը ձեզ համար լավ դաս կլինի եւ կնախապատրաստի ձեզ ապագայի երջանիկ հարաբերություններին:
 
Կշեռք. 2018-ը չի խոստանում հանգիստ եւ խաղաղ անձնական կյանք ձեզ համար: Փոխարենը՝ այն կբերի շատ փորձ եւ վերաիմաստավորում սիրային հարցերում: Շատ Կշեռքներ կտրուկ կփոխեն իրենց պատկերացումները իդեալական զուգընկերոջ մասին: Տարվա առաջին կեսն իր հետ շատ իրադարձություններ կբերի ձեր կյանք ձեր սիրելիների կամ այն անձանց կողմից, ովքեր հավակնում են դառնալ ձեր կեսը:
 
Կարիճ. Կարիճների համար տարին կսկսվի որոշ ընտանեկան խնդիրներով: Ձեր ուշադրությունը կպահանջեն երեխաները կամ էլ տան անհետաձգելի գործերը: Այս ամենը ձեզ կշեղի սիրուց: Իրավիճակը կփոխվի փետրվարին, երբ դուք եւ ձեր սիրելին կցանկանաք ձեր հարաբերություններին ռոմանտիզմ ավելացնել: Այդ ամիսը կարող է ապահովել ձեր ամբողջ տարվա տրամադրությունը, այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ միմյանց հետ ժամանակ անցկացնել եւ անակնկալներ մատուցել։
 
Աղեղնավոր. 2018-ին անձնական կյանքում ամենահետաքրքիր արկածները կունենան արտերկրում ապրող Աղեղնավորները: Առավել հագեցած կլինի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածը: Փոփոխական Այծեղջուրները հաջորդ տարի ցանկություն կունենան կայուն եւ ամուր հարաբերություններ ունենալ։
 
Այծեղջյուր. 2018 թվականը շատ Այծեղջուրների համար վերածննդի տարի կլինի, ինչը կանդրադառնա նաեւ նրանց անձնականի վրա: Մեծ է հավանականությունը հանդիպել մի անձնավորության, ով ձեր մեջ զգացմունքայնության նոր սահմաններ կբացի: Չի բացառվում, որ դա գաղտնի սիրավեպ լինի: Որոշ միայնակ Այծեղջուրներ կբացահայտեն, որ իրենց երկրորդ կեսը շատ մոտ է իրենց, միգուցե դա նրանց ընկերն է կամ հարեւանը: Նման սիրավեպ հնարավոր է հուլիսից-սեպտեմբեր ամիսներին:
 
Շարունակությունը ՝ այստեղ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular