ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես միշտ ծաղկման մեջ եմ, որովհետև ինձ սիրում են». Իննա Խոջամիրյանը` գարնանային նուրբ ֆոտոշարքի ու վերադարձին վթարային իրավիճակում հայտնվելու մասին

ՖՈՏՈ

Tert.am Life–ը գրում է.

Գարնանային վառ տրամադրություն, նուրբ երանգներ, սեր. Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը  ծաղկած ծիրանենիների բույր ունի։ «Էլենի օրագիրը» և «Սահմանին» նախագծերի դերասանուհին գարնանային գեղեցիկ ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին և խոսել դրա նախապատմության, ֆոտոշարքից հետո տեղի ունեցած միջադեպի և գարնանային իր տրամադրության մասին։ Իննայի նոր ֆոտոշարքի հեղինակն ընկերուհին է` լուսանկարիչ Ամին Ավագյանը։ «Բողբոջած ծիրանենիների ամենագեղեցիկ շրջանն է, ինչպե՞ս կարելի էր դա բաց թողնել։ Մտահղացումն Արմինեինն էր, իսկ ես նրա բոլոր մտքերի հետ համաձայն եմ առանց բացառության։ Նույնիսկ ճոճանակն ինքն էր պատրաստել։ Այն բացառիկ մարդկանցից է, ում մոտ երևակայությունն անմիջապես իրողության է վերածվում»,– ասաց դերասանուհին, ում համար գարունը վայրիվերումներով է անցնում։ Իննայի տրամադրությունն այս եղանակին փոփոխական է` ճիշտ եղանակի պես։

Գարունն ինձ համար ամենագունեղ, պայծառ, ամենախենթ, բայց և դեպրեսիվ եղանակն է։ Ինչպես եղանակն է փոփոխական, այնպես էլ տրամադրությունս` ծայրահեղ ուրախությունից ծայրահեղ սթրես,– ասաց դերասանուհին, ով գիտի սթրեսից դուրս գալու ամենակարճ ճանապարհը,– Միայն այն, որ առավոտյան տանից դուրս ես գալիս և մոտակա բողբոջած ծառերի բույրն ու մեղմ արևը լցնում են օրդ, փաստ է»։

Շարունակությունը՝ Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular