ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակ տունը բացատրել է, թե ինչու է Իրանին 400 մլն դոլար ուղարկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սպիտակ տունը բացատրել է, թե ինչու է Իրանին օդանավով 400 մլն դոլարին հավասար կանխիկ գումար ուղարկել, ինչի մասին ավելի վաղ գրել էր The Wall Street Journal թերթը: ԱՄՆ աշխատակազմի ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը հայտնել է, որ դա այն վճարն է, որի շուրջ ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել Հաագայի դատարանում, հայտնում է DW–ն:

Էռնեստը ճշգրտել է, որ 2016-ի հունվարին ԱՄՆ-ն տարբեր արժույթներով օդանավով Իրան է տեղափոխել գումարը, քանի որ Իրանի հետ բանկային հաղորդակցություն չկա: Ընդ որում չինովնիկը շեշտել է, որ 400 մլն դոլարը ոչ մի դեպքում չի կարելի փրկագին համարել: Մոտավորապես այդ նույն ժամանակ, երբ Վաշինգթոնից Իրան խոշոր գումար է ուղարկվել, Իրանում ԱՄՆ չորս քաղաքացիների են բանտից ազատ արձակել:

Դեռ մինչեւ 1979-ի իսլամական հեղափոխությունը Վաշինգթոնը Թեհրանի հետ կնքել էր զենքի մատակարարումների մասին պայմանագիր՝ զգալի գումարով: Այդ նպատակով Իրանից ԱՄՆ է փոխանցվել ավելի քան 1.7 մլրդ դոլար: Սակայն զենքը այդպես էլ չէր մատակարարվել: Ըստ Reuters գործակալության, բացառված չէ, որ 400 մլն դոլարով ԱՄՆ-ն փորձում է կարգավորել այդ հին վեճը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular