ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակցի Հայկոն պարզաբանում է, թե ինչու է ԱՄՆ դեսպանատունը մերժել մուտքի իր արտոնագիրը.

ՎԻԴԵՈ

Մամուլում օրերս տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, որոնք մասնակցել են ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախության մեջ մեղադրվող Դիանա Գրիգորյանի՝  Դինա Ակոպովնայի և Ստելլա Բոյաջյանի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ:

Մասնավորապես նշվում էր, որ ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ երգիչ Հայկ Ղևոնդյանին` Սպիտակցի Հայկոյին, դեսպանատունը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը:

Tert.am Life-ի հետ զրույցում Սպիտակցի Հայկոն ասաց, որ նման բան չկա:  «Ինձ կանչել են և մերժել վիզան, քանի որ ԱՄն էի մեկնել տուրիստական վիզայով, սակայն մասնակցել էի համերգի։ Համեգի մասնակցելու դեպքում պետք է դիմած լինեի P3 տեսակի վիզայի համար։ Չգիտեի, որ դա խնդիր կառաջացնի»,- ասաց երգիչը:

Ինչ վերաբերում է Դինա Ակոպովնայի և Ստելլա բոյաջյանի հետ համագործակցությանը` Սպիտակցի Հայկոն նշեց, որ թեև մասնակցել է նրանց կազմակերպած համերգներին, վիզայի մերժումը դրա հետ չի կապում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular