ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական Դեպք Երևանում.դոկտոր - պրոֆեսորը սպանել է կնոջը, երբ վերջինս խմած ամուսնուն «սանձելու» համար փորձել է

ՖՈՏՈ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Վահան Ս.-ի գործի դատական քննությունը: 71-ամյա Վահան Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով : Տուժողը Վահան Ս.-ի կինն էր:

Վահան Ս.-ն երևանյան բուհերից մեկի դասախոս է, ունի դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի կոչում: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 31-ին, ժամը 18-ն անց 10-ի ահմաններում Վահան Ս.-ն տուն է գնացել ոգելից խմիչք օգտագործած վիճակում: Այդ պատճառով կինը վիճել է նրա հետ: Վիճաբանության ժամանակ կինը գնացել է խոհանոց, զանգահարել է ոստիկանություն ու հայտնել է, որ ամուսինը խմած տուն է եկել ու վիճում է:

Կինն ասել է. «Եկեք սանձեք սրան»: Վահանը մոտեցել է կնոջը, ցանկացել է հեռախոսը վերցնել նրա ձեռքից: Նա բռնել է կնոջ աջ դաստակից, քաշել է, ինչի հետևանքով կինը կորցրել է հավասարակշռությունը, ընկել է, գլուխը հարվածել է սալիկապատ հատակին ու, ստանալով գանգուղեղային փակ, բութ վնասվածք, մահացել է: Նախաքննության ժամանակ Վահան Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել կնոջը անզգուշությամբ կյանքից զրկելու համար, զղջացել է: Դատարանում ամբաստանյալը դատաքննության սկզբում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն ընթացքում նորից մեղավոր է ճանաչել ու զղջացել է: Դատարանում Վահան Ս.-ն հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Վահան Ս.-ն հայտնել է, թե 15 տարի ինքն ու տուժողը ամուսնացած են եղել, ունեցել են նորմալ հարաբերություններ: Կինն առողջական խնդիրներ ուներ՝ ճնշման, ողնաշարի, ոտքերի հետ կապված: 2017 թվականի մայիսի 30-ին Վանաձորում ինքը իր առարկայից անցկացվող քննությունների հանձնաժողովի նախագահ է եղել Տուժողի իրավահաջորդն ասել է, թե իր քույրը կարող էր առանց հրելու էլ ընկնել՝ գլխապտույտից կամ վախից կամ սայթաքելուց… Տուժողի իրավահաջորդը Վահան Ս.-ին քաղհայցի պահանջ չի ներկայացրել, նշել է, որ քրոջ հուղարկավորությունը կազմակերպել են իր որդիներն ու Վահանի առաջին ամուսնությունից ծնված զավակները: Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Վահանը իրենց ներկայությամբ զղջացել ու ափսոսանք է հայտնել կատարվածի համար, ասել է՝ եթե կինը հեռախոսով չզանգեր ոստիկանություն , ոչ մի բան չէր լինի ՝ ինքը պարզապես կգնար քնելու…

Տուժողի իրավահաջորդը հայտնել է, թե քրոջ հետ խոսել է դեպքից րոպեներ առաջ՝ քույրն ասել է, թե ամուսինը խմած է տուն եկել: Կես ժամ անց իրեն զանգել են ոստիկաններն ու կանչել են քրոջ տուն… Տուժողի ահազանգը ոստիկանություն անարձագանք չէր մնացել: Հենց այդ ահազանգով էլ հեռախոսազանգից մի քանի րոպե անց ոստիկանության տեսուչն այցելել է նրանց տուն: Դուռը ծեծել է: Բացել է Վահան Ս.-ն՝ կիսամերկ: Ոստիկանը հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են ահազանգել ոստիկանություն: Վահանն էլ ասել է. «Ով զանգել է, գնացեք նրան էլ հարցրեք»: Վահանն այդ պահին չգիտեր, որ կինը մահացել է… Ոստիկանի հարցին, թե ի՞նչ է պատահել, նա պատասխանել է. «Քե՞զ ինչ, ես, իմ կինը…»: Ոստիկանն առաջացել է դեպի խոհանոց, տեսել է հատակին ընկած կնոջ, ում աջ ձեռքին հեռախոս կար: Ոստիկանը փորձել է կնոջն առաջին օգնություն ցույց տալ՝ ջուր է լցրել դեմքին՝ մտածելով, թե ուշագնաց է: Կնոջ մի ոտքին հողաթափ կար, մյուս ոտքին չկար: Տանն ու խոհանոցում ոստիկանը խառնաշփոթ, կռվի հետքեր չի տեսել: Քանի որ կինը չէր շարժվում, ոստիկանը ստուգել ու պարզել է, որ նա չի շնչում: Ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն… Դատարանը Վահան Ս.-ին մեղավոր է ճանաչել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 8 ամիս իրական ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Վահան Ս.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի: Վահան Ս.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 120 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում : 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular