ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատության հրապարակում ոստիկանը գրկեց ցուցարարի երեխային ու հանրության առաջ համբուրեց. տեսանյութ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Տղաս 4 տարեկան է: Ազատության հրապարակ գալուց առաջ ասում էր` հայրիկ, բա որ բռնե՞ն ինձ: Դուք էս երկի՞րն եք ուզել, պարո՛ն ոստիկաններ: Երեխաս ասում ա` եթե գոռամ` «Սերժիկ հեռացիր», ինձ կբռնեն, կտանե՞ն»,- հայտարարեց ՀՀ այս քաղաքացին, : Նա խնդրեց ոստիկաններին գալ, սեղմել իր տղայի ձեռքը.

«Իմ երեխան ոստիկան տեսնելիս` պետք է ապահով զգա իրեն, ոչ թե այդպես մտածի: Մենք պետք է հասնենք նրան, որ ամեն մեկն այդպես զգա»,- հավելեց նա:

Րոպեներ անց հանրահավաքը վարող Հարություն Աղլամազյանը հայտարարեց, թե մի ոստիկան ցանկանում է բռնել երեխայի ձեռքը, եւ ելույթ ունենալ։ Մինչ նա խոսում էր, ոստիկանության մի լեյտենանտ մոտեցավ, գրկեց տղային, ապա բարձրախոսից ելույթ ունեցավ։

«Ուզում եմ տեսնեք, որ ոստիկանությունը պաշտպանում է մարդկանց, ժողովրդին։ Ուզում եմ՝ ինքներդ համոզվեք, որ ոստիկանությունը ծեծող-ջարդող կառույց չէ»,- նշեց նա՝ արժանանալով հավաքվածների ծափահարություններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular